Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

	Երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին

Երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին 24.04.2015

Ապրիլի 24-ին վաղ առավոտից մարդաշատ էր Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան հրապարակը: Մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությմանբ եւ համայնքների ղեկավարների, պետական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հանրության մասնակցությամբ կազմակերպվեց երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: ժամը 10.00-ին երթի մասնակիցները շարժվեցին դեպի Սրբ. Մարիանէ եկեղեցի: Այստեղ ծաղկեպսակներ տեղադրվեցին ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ, կայացավ մոմավառություն...

Միջոցառումների շարք` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Միջոցառումների շարք` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին 22.04.2015

Ապրիլի 22-ը Արագածոտնում հարուստ էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներով: Որքան էլ օրը հագեցած էր, այդուհանդերձ, բոլոր միջոցառումներին իր մասնակցությունն ունեցավ մարզպետ Սարգիս Սահակյանը եւ տարելիցի խորհրդին համահունչ` հղեց իր ուղերձը: Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում կազմակերպված հիշատակի միջոցառումը կրում էր ,,Իմ տարիքը Արարատն է,, խորագիրը: Գեղարվեստական պատկերմամբ ներկայացվեց հայոց պատմությունն իր եղերական դրվագներով, այդ իրադարձությունների ազդեցությունը ժողովրդի ճակատագրի վրա եւ արձագանքները` ներկա ժամանակաշրջանում...

Լրացավ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-րդ տարեդարձը

Լրացավ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-րդ տարեդարձը 21.04.2015

Ապրիլի 21-ին լրացավ Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-րդ տարեդարձը: ՀՀ պաշտպանության նախարարության եւ Արագածոտնի մարզպետարանի համատեղությամբ եւ մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ տարեդարձի առթիվ հիշատակի և ոգեկոչման միջոցառում էր կազմակերպվել նրա հայրենի Թաթուլ գյուղում...

Մարզպետը Կաթնաղբյուր համայնքում մասնակցեց ցեղասպանության 100 ամյակին նվիրված հուշակոթողի բացմանը

Մարզպետը Կաթնաղբյուր համայնքում մասնակցեց ցեղասպանության 100 ամյակին նվիրված հուշակոթողի բացմանը 20.04.2015

Ապրիլի 20-ին Կաթնաղբյուր համայնքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված հուշակոթող: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Ներկա էին նաեւ համայնքների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր, համագյուղացիներ: Հուշակոթողը, որի համար տեղ է հատկացվել գյուղի կենտրոնական հատվածում, իրենից ներկայացնում է երկու մասից բաղկացած ժայռի պատկեր: Դրանց միջից ժայթքել է երկու խորան, որից մեկը խորհրդանշում է Արեւմտյան, մյուսը` Արեւելյան Հայաստանը: Խորանների վերնամասում պատկերված են արեւային ժամացույցը եւ նուռը` իբրեւ աշխարհի միասնության գաղափարի արտահայտիչ: Ժայռերից մեկի վրա գրված է տաղանդավոր արձակագիր, կաթնաղբյուրցի Մուշեղ Գալշոյանի խոսքերը...

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցերեկույթ` Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցերեկույթ` Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում 18.04.2015

Մարզպետ Սարգիս Սահակյանը, ով նախագահում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովը, ապրիլի 18-ին մասնակցեց Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում կայացած ,,Իմ պապերի հավերժական անդաստան,, խորագրով ցերեկույթին` որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել պատմական այդ ժամանակաշրջանը իր ողջ բովանդակությամբ, կոլորիտային, կենցաղային մանրամասներով: Պատմական իրադարձությունները ներկայացվեցին խաղարկային բեմականացմամբ: Ցուցադրվեցին աշխատանքային պատկերներ` լավաշի թխման, խնոցի հարելու, գորգագործության, խոտհնձի եւ այլ գործընթացներ...

Հիշատակի միջոցառում Արագածում` Հայոց ցեղասպանության 100 ամյակի առթիվ

Հիշատակի միջոցառում Արագածում` Հայոց ցեղասպանության 100 ամյակի առթիվ 17.04.2015

,,Այսքան արյուն թե մեզ ներեն մեր որդիք, թող ողջ աշխարհն հային կարդա նախատինք,,. այս խորագիրն էր կրում միջոցառումը, որ կայացավ ապրիլի 17-ին Արագած համայնքում: Մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն էր բազնաթիվ հյուրերով, համագյուղացիներով: Մասնակցում էր նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Թեմային համահունչ կերպարի մեջ էր դահլիճը, որի մի անկյունում ներկայացված էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մանրակերտը, շուրջը` վառվող մոմերով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50