Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ 21.09.2013

Սիրելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օրը, մեր ժողովրդի համար ավելին է, քան տոնը: Այն իր մեջ ամփոփում է մեր պատմությունն իր ամբողջականությամբ: Քանզի, բոլոր ժամանակներում անվերջ երազել, եւ այդ գաղափարի համար անմնացորդ պայքարել ու նահատակվել են ժողովրդի հերոս զավակները: Այդ մղումով են գործել եւ դեպի նպատակակետն են գնացել ժողովրդի լավագույն գործիչները...

Կկայանա Անկախության օրվան նվիրված տոնախմբություն 20.09.2013

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը 2013 թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին մարզկենտրոն Աշտարակ քաղաքի մարզադաշտում կկազմակերպի տոնահանդես՝ նվիրված Հայաստանի Անկախության տոնի 22-րդ տարեդարձին: Ծրագրում՝ -ավանդական հյուրասիրություն շուրջ 10 000 մարդու համար, որին կմասնակցեն մայրաքաղաքից, այլ մարզերից ժամանած բարձրաստիճան հյուրեր,մարզի բոլոր տարածաշրջանների բնակիչները -պաշտոնական շնորհավորանքներ, ողջույնի խոսքեր -համերգ՝ հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիների, ասմունքողների, համույթների մասնակցությամբ -տոնական հրավառություն: ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Արագածոտնում ընթացավ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն 19.09.2013

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում իրականացվեց ,,Արագածոտնի մարզի քաղպաշտպանության գործողությունները ռազմականի փոխարինման,, հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը: Ուսումնավարժության ընթացքում կայացան նաեւ գործնական միջոցառումներ՝ ,,Ամոնիակ տեղափոխող ամտոմեքենայի վթար եւ փրկարարական աշխատանքները,, խորագրով:

             Կայացավ Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիայի բացումը

Կայացավ Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիայի բացումը 19.09.2013

Հիմնանորոգումից հետո սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզի ,,Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիա,,ՓԲԸ-ի բացումը, որին մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ամբուլատորի վերանորոգումն իրականացրած ,,Շեն,, կազմակերպության ղեկավարությունը եւ ,,Շեն-Ֆրանսիա,, բարեգործական միության անդամները...

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը` Արագածոտնի մարզկենտրոնում 17.09.2013

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի քաղաքային մշակույթի տանը ներկայացմամբ հանդես եկավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը: Այն կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով, որը սիրով էր ընդունել թատրոնը: Ներկայացումը դիտելու էին հրավիրվել մարզային պետական, համայնքային կառույցների ղեկավարներ, կրթական, մշակութային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր ոլորտներում ճանաչված արագածոտնեցիներ: Թբիլիսցի մեր հայրենակիցները բեմադրեցին ամերիկացի դրամատուրգ Ն.Ռիչարդ Նեշի ,,Անձրեւ վաճառողը,, ներկայացումը: Բեմադրությունը թատրոնի 157-րդ թատերաշրջանի պրեմիերաներից էր...

Մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Թալինի տարածաշրջանում 12.09.2013

 Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման ժամանակացույցի համաձայն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունելություն կազմակերպեց Թալինի քաղաքապետարանում: Ընդունելության համար ցուցակագրված էր 30 քաղաքացի, սակայն, մասնակցեց 34-ը: Նրանք տարածաշրջանի տարբեր համայնքների, այդ թվում` Թալին քաղաքի բնակիչներ էին: Դիմումատուների մեծ մասը` 32-ը ստացավ դրամական աջակցություն: Բացի այդ, նրանց մի մասը միաժամանակ ուներ նաեւ սոցիալական, առողջական, անձնական բնույթի այլ հարցեր: Դրանց տրվեց դրական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:33:47