Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը  Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ 30.12.2013

Սիրելի հայրենակիցնե՛ր Շնորհավորում եմ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ: Շրջեցինք պատմության եւս մեկ էջ: Ինչպես յուրաքանչյուր տարի, անցնող տարին եւս անչափ կարեւոր էր անկախացած մեր երիտասարդ երկրի համար: Այն արգասաբեր եղավ կյանքի բոլոր բնագավառներում: Ողջ երկրում եւ Արագածոտն մարզում սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ասպարեզներում իրականացվեցին կարեւորագույն ու արդյունավետ ծրագրեր, որոնք նպաստավոր եղան համընդհանուր առաջընթացի համար...

2013 թվականը Արագածոտնի մարզի համար նշանավորվեց նոր ձեռքբերումներով 28.12.2013

Դեկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի վերջին նիստը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը տեղեկացրեց, որ «Անալիտիկ» կենտրոնը դեկտեմբերի 27-ին ամփոփեց «ԱՍ» քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները, համաձայն որի ,,Տարվա լավագույն մարզպետ,, անվանակարգում լավագույն մարզպետ է ճանաչվել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա «Անալիտիկ» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, «ԱՍ» մրցանակաբաշխության կազմակերպիչ Անի Հովհաննիսյանի կողմից մարզպետին փոխանցեց մրցանակը եւ վկայականը, եւ ասաց, որ սա պատահական արդյունք չէ...

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ճանաչվել է ,,Տարվա լավագույն մարզպետ,,

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ճանաչվել է ,,Տարվա լավագույն մարզպետ,, 28.12.2013

«Անալիտիկ» կենտրոնը դեկտեմբերի 27-ին ամփոփեց «ԱՍ» քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները: Ընտրված անվանակարգերը 11-ն էին՝ ,,Տարվա լավագույն նախարար,, , ,,Տարվա լավագույն փոխնախարար,, , ,, Տարվա լավագույն պատգամավոր,, , ,,Տարվա ավագ սերնդի լավագույն քաղաքական գործիչ,, , ,,Տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչ,, , ,,Տարվա լավագույն մարզպետ,, , ,,Տարվա լավագույն քաղաքապետ,, , ,,Տարվա վարչական շրջանի լավագույն ղեկավար,, , ,,Տարվա լավագույն հասարակական գործիչ,, , ,,Տարվա լավագույն լրագրող,, , ,,Տարվա ակտիվ քաղաքացի,

ՀՀ մշակույթի նախարարն այցելեց Արագածոտնի մարզ 25.12.2013

Դեկտեմբերի 24-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փոխնախարար Արթուր Պողոսյանի, նախարարության աշխատակիցների Խամաճիկների թատրոնի տնօրեն, ռեժիսոր, դերասան Արմեն Էլբակյանի, ՀՀ ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի եւ ՀՀ պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի հետ այցելեց Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ հյուրերը եղան Ն. Սասնաշեն եւ Նոր Արթիկ համայնքներում: Ներքին Սասնաշենում հանդիպումը կայացավ գյուղապետարանում, որտեղ տեղի ունեցավ քննարկում մարզպետի, համայնքապետի, մշակույթի տան տնօրենի եւ բնակիչների հետ: Թեման վերաբերում էր Ն. Սասնաշենի մշակութային կյանքի խնդիրներին եւ առաջիկա անելիքներին: Անդրադարձ եղավ 2013 թվականին մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացրած մշակութային կրթական ծրագրին...

Արագածոտնում ամփոփվեցին ,,Լույս հայի աչքերին,, ծրագրի արդյունքները 25.12.2013

Դեկտեմբերի 24-ին Արագածոտնի մարզում ավարտվեց ,,Լույս հայի աչքերին,, ծրագիրը: Այն սկսել էր գործել հոկտեմբերի 22-ին: Ծրագիրն աշխատեց բոլոր տարածաշրջաններում: Համայնքներում բուժաշխատողներն, ընդհանուր առմամբ, հետազոտել են 2000 հիվանդի: Իսկ աչքի շրջիկ հիվանդանոցում զննության է անցել 554 մարդ: Նրանցից 184- վիրահատվել է: Ծրագրի շահառուները եղել են սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ, ազատամարտիկների,ինչպես նաեւ զինծառայողների ընտանիքները: Հատկանշական է, որ ծրագրի շրջանակից դուրս չի մնացել եւ ոչ մի այցելու: Ի լրումն դրա, նշված կարգավիճակներից դուրս գտնվող, սակայն, բուժման խիստ անհրաժեշտություն ունեցող 20 մարդ վիրահատվել է մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեգրով...

Շնորհավորանք Հայրենական պատերազմի մասնակից Շուշանիկ Գրիգորյանին՝ ծննդյան 95 ամյակի կապակցությամբ

Շնորհավորանք Հայրենական պատերազմի մասնակից Շուշանիկ Գրիգորյանին՝ ծննդյան 95 ամյակի կապակցությամբ 21.12.2013

Աշտարակ քաղաքի բնակիչ Շուշանիկ Գրիգորյանին շատերն են ճանաչում: Նա Հայրենական պատերազմի մասնակից է, ունի հասարակական, մանկավարժական գործունեության հարուստ կենսագրություն: Դեկտեմբերի 21-ին լրացավ նրա ծննդյան 95 ամյակը: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հովիկ Գրիգորյանի, Աշտարակի վետերանների միության նախագահ Լեւոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց հոբելյարի տուն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51