Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը» գրքի հեղինակ  Հովսեփ Նալբանդյանը այցելեց Արագածոտնի մարզպետարան

«Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը» գրքի հեղինակ Հովսեփ Նալբանդյանը այցելեց Արագածոտնի մարզպետարան 10.10.2013

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանի «Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը» գրքի շնորհանդեսը: Ի թիվս այլ հրավիրյալների, միջոցառմանը ներկա էր նաեւ Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Նրա հրավերով գրողը հոկտեմբերի 10-ին այցելեց Արագածոտնի մարզպետարան: Նա հետաքրքրվեց մարզի կրթական, մշակութային ոլորտներում իրականացվող աշխատանքներին, մանրամասներ իմացավ մեծ արժեք ներկայացնող պատմամշակութային կոթողների մասին: Ի հիշատակ իր այցելության, Հովսեփ Նալբանդյանը մարզին նվիրեց իր հեղինակած ,,Լույս հանրագիտակ,, գրքի 12 օրինակ եւ «Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը» գիրքը:

                                     Ոսկեհատի դպրոցում ,,Բերքի տոն,, էր

Ոսկեհատի դպրոցում ,,Բերքի տոն,, էր 09.10.2013

Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցում բազմաթիվ ավանդույթներ կան, որից մեկը աշնան երկրորդ ամսվա սկզբին ,,Բերքի տոն,,-ի կազմակերպումն էր: Տնօրեն Նելլի Նասոյանի ղեկավարությամբ՝ ողջ աշխատակազմը եւ աշակերտները ամեն ինչ արել էին, որպեսզի օրվա խորհուրդը հասանելի լիներ բոլորին: Տանտիրոջ հյուրընկալությամբ նրանք ընդունեցին հյուրերին՝ մարզպետ Սարգիս Սահակյանին, նրա տեղակալներ Նունե Մովսիսյանին եւ Մուշեղ Աբգարյանին...

Պարգեւատրումներ՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ 08.10.2013

Արագածոտնի մարզի Ն. Բազմաբերդի Եսայի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Մելքոնյանը պարգեւատրվել է ՀՀ Ազգային Ժողովի մեդալով: ՀՀ Ազգային Ժողովի պատվոգրով է պարգեւատրվել Արուճի միջնակարգ դպրոցի դասվար Լուսինե Սարգսյանը, իսկ Ծաղկաշենի Կ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Հովհաննիսյանը ստացել է ՀՀ Ազգային Ժողովի շնորհակալագիր: ՀՀ վարչապետի շնորհալագիր է հանձնվել Կոշի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ, կենսաբանության ուսուցչուհի Ծաղիկ Խուդաթյանին: Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Գոհարիկ Բրյանն անժանացել է ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրի:

Մեծարվեցին Արագածոտնի մարզի ուսուցիչները

Մեծարվեցին Արագածոտնի մարզի ուսուցիչները 07.10.2013

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ հանդիսավորապես նշվեց ուսուցչի օրը: Դահլիճում էին մարզի բոլոր տարածաշրջանների՝ Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Արագածի հանրակրթական դպրոցների տնօրեններն ու մանկավարժները: Հանդիսությունը բացվեց մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորանքով: Նա ասաց, որ Ուսուցչի օրը հաստատուն տեղ ունի մեր երկրի տոնացույցի մեջ...

	,,Սասնա ծռեր,, էպոսի փառատոնը` Արագածոտնում

,,Սասնա ծռեր,, էպոսի փառատոնը` Արագածոտնում 06.10.2013

Արագածոտնի մարզում իրականացվող մշակութային միջոցառումների մեջ իր հաստատուն տեղն ունի ,,Էպոսի օր-,,ը` նվիրված ,,Սասնա ծռեր,, էպոսին: Արդեն ավանդական դարձած այս նախաձեռնությունը յուրօրինակ մեծարում ու փառաբանություն է մեր ժողովրդի բանահյուսության հանճարեղ ստեղծագործության, որտեղ դրսեւորվում են նրան առանձնահատուկ լավագույն հատկանիշները` հայրենասիրություն, ազատատենչություն, քաջություն, արդարամտություն եւ հաղթանակին հասնելու հաստատակամություն...

Արագածոտնի մարզը հյուրընկալեց ,,Արարատ 73,,-ին

Արագածոտնի մարզը հյուրընկալեց ,,Արարատ 73,,-ին 06.10.2013

ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում հոկտեմբերի 6-ին հյուրընկալվել էին ,,Արարատ 73,,-ի անդամները: Տոնախմբությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը, այլ պատվավոր հյուրեր: Ողջունելով հյուրերին, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ ուրախությամբ են հյուրընկալել այսօրվա հայկական ֆուտբոլի լեգենդներին: Օրն ու վայրը պատահական չի ընտրված. արդեն ավանդական է դարձել հոկտեմբերի առաջին կիրակին Ագարակում նշել իբրեւ գյուղի օր: Այս տարի այն առավել հագեցած է եւ բովանդակալից. դպրոցի մարզադահլիճն անվանակոչվեց օլիմպիական եռակի չեմպիոն

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24