Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց համայնքներ եւ հանդիպեց բնակիչների հետ

25.08.2015

Օգոստոսի 26-ին մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց մի շարք համայնքներ եւ ծանոթացավ ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրի ընթացիկ աշխատանքներին:
Մարզպետը նախ եղավ Աշտարակի Պռոշյան 10 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում, որտեղ իրականացվում է տանիքի վերանորոգման ծրագիր: Այնուհետեւ նա այցելեց Կարբի եւ Ուշի համայնքներ: Լինելով տեղերում, մարզպետը տեղեկացավ, որ նախատեսված շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Նա առանձնակի կարեւորեց, որպեսզի ապահովվեն դրանց կատարողական ժամկետներն ու որակը:
Այցելելով համայնքներ, Սարգիս Սահակյանը հանդիպեց նաեւ բնակիչների հետ: Վերջինները մարզի ղեկավարին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին ինչպես հանրային խնդիրներին, այնպես էլ անձնական բնույթի էին: Բոլոր հարցերին մարզպետը տվեց անհրաժեշտ պարզաբանումներ եւ դրանց լուծման հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51