Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

26.08.2015


Օգոստոսի 26-ին կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, դպրոցների տնօրենները, այլ հյուրեր:
Մասնակիցներին ներկայացվեց մարզի հանրակրթական դպրոցների 2014-2015 ուսումնական տարվա արդյունքների եւ 2015-2016 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Սուսաննա Պետրոսյանի զեկույցը: Ըստ այդմ, մարզպետարանի ենթակայությամբ գործում է 119 հանրակրթական դպրոց, որից 79-ը միջնակարգ, 40-ը հիմնական, 1 հատուկ, 1 մարզադպրոց: Հաշվետու ուսումնական տարում ձևավորվել է 1204 դասարան` 16375 աշակերտով: Առաջին դասարան է ընդունվել 1688 աշակերտ: 2015-2016 ուսումնական տարում կձևավորվի 1221 դասարան` 17010 աշակերտով, առաջին դասարան կհաճախի 1793 աշակերտ: Աշտարակի թիվ 3 հիմնական դպրուցում իրականացվում է ներառական կրթություն 7 աշակերտի համար: 2015-16 ուստարում Թալինի թիվ 1 և Թալինի թիվ 2 հիմնական դպրոցներում եւս կիրականացվի ներառական կրթություն:
2014-15 ուստարում 12 հանրակրթական դպրոցում հայտարարվել եւ կազմակերպվել է դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթ: 75 հանրակրթական դպրոցում հայտարարվել է ուսուցչի թափուր տեղի մրցույթ՝ տարբեր առարկաներից: 20 եզդիաբնակ համայնքներում գործող հանրակրթական դպրոցներում իրականացվում են հանրակրթական ուսումնական ծրագրերով ուսուցում: Հանրակրթական դպրոցներու, ընդհանուր առմամբ, աշխատում է 2738 մանկավարժ:
Մարզում գործում է համայնքային ենթակայության 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ ձևավորվել է 94 խումբ՝ 2459 երեխայով: Գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների բոլոր տնօրեններն ունեն բարձրագույն կրթություն: 33 հանրակրթական դպրոցում գործում է նախակրթարան՝ 513 երեխայով: Շարունակական սշխատանքներ է տարվում նախակրթարաններ բացել այն համայնքներում, որտեղ չկան մանկապարտեզների շենքեր:
2014-2015թթ. պարզ ընթացակարգով ատեստավորվել է 517 ուսուցիչ: Վերապատրաստման և որակավորման դասընթացներ են անցկացվել մարզում գործող երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների, գրադարանների, ակումբների աշխատողների համար: Կրթության և գիտության ոլորտում երկարամյա ավանդի համար ՀՀ ԿԳՆ <<Մովսես Խորենացի>> մեդալով պարգևատրվել է Թալինի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Անահիտ Հարությունյանը, ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրի են արժանացել Ագարակավանի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ջուլիետա Հունանյանը: Ռուսաց լեզվի <<Լավագույն ուսուցիչ>> մրցույթի առաջին փուլում հաղթող են ճանաչվել Քսենոֆոնտովա Սվետլանան / Դաշտադեմի միջնակարգ դպրոց/, Թովմասյան Լիդան /Արուճի միջնակարգ դպրոց/: 2014-2015 ուսումնական տարում տարվա լավագույն տնօրեն է ճանաչվել Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովիկ Գրիգորյանը, տարվա լավագույն ուսուցիչ` Ռաֆայել Մարգարյանը /Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոց/, տարվա լավագույն դաստիարակչուհի` Սաթենիկ Գիլանյանը /Աշտարակի<<Արաքս Մուրադյան >> մանկապարտեզ/:
Անրադառնալով կրթության ոլորտի կազմակերպման աշխատանքային պայմաններին, զեկուցողը նշեց, որ մարզի 75 դպրոց ստանում է լոկալ ջեռուցում, որից 22-ը հեղուկ վառելիքով, 53-ը բնական գազով: Ջեռուցման խնդիրը շարունակվում է լուծում ստանալ դպրոցաշինության ծրագրերի իրականացման արդյունքում: 2015 թ պետական միջոցների հաշվին հիմնանրոգվել են Արագածի թիվ 1, Ծաղկահովիտի միջնակարգ դպրոցները, կառուցվում է Վարդենիսի դպրոցը: Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից վերանորոգվում եւ կահավորվում է Օշականի միջնակարգ դպրոցի գլխավոր մասնաշենքը: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամով վերանորոգվել եւ այժմ կահավորվում է Մելիքգյուղի միջնակարգ դպրոցը: Սեյվ դը չիլդրըն կազմակերպության կողմից վերանորգվել են Կաքավաձորի, Նոր Եդեսիայի, Արայի, Հայ կրթական հիմնարկության կողմից` Նոր Ամանոսի, Կանիաշիրի, Ակունքի, Կաթնաղբյուրի, Արագածավանի թիվ 1 դպրոցները: Բարեկարգման, նոր գույքի եւ սարքավորումների ձեռքբերման ծրագրեր են իրականացում նաեւ այլ դպրոցներում: 45 դպրոցում շարունակվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից տրամադրվող <<Դպրոցական տաք սնունդ>> նախագիծը:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել է 354 աշակերտ: Հանրապետական փուլերի արդյունքում մարզի աշակերտները արժանացել են 1 առաջին, 1 երկրորդ կարգի դիպլոմների եւ 7 գովասանագրի: Մարզպետի կողմից եւս նրանք արժանացել են պատվոգրի և խրախուսանքի: 23 միջնակարգ և 1 ավագ դպրոցների աշակերտները այցելել են Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր, Աշնակի, Արագածավանի թիվ 1,Ն.Սասնաշենի, Արտենիի թիվ 1, Կաքավաձորի միջնակարգ, Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցներըմասնակցել են<< Հայ Ասպետ >> հեռուստախաղին: ՀՀ Ազգային Ժողովի «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով ծրագրի շրջանակներում հանրակրթական եւ արվեստի դպրոցների աշակերտները այցելել են Փարաջանովի տուն-թանգարան:
«Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո միջոցառումների լայն ծրագիր է իրականացվել`
նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կազմակերպվել են թեմատիկ ցերեկույթներ, ցուցահանդեսներ, փառատոներ, դասախոսություններ, այցելություններ, բազմաթիվ այլ ծրագրեր:
ՀՀ Արագածոտնի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը մեծ մասնակցություն ունի երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակություն ձևավորման գործում: Խորհրդի եւ երիտասարդական տարբեր կասմակերպությունների համատեղությամբ անցկացվել են մի շարք երիտասարդական միջոցառումներ` համակարգչային դասընթացներ, տարբեր թեմաներով դասախոսություններ, նշվել են պետական, ազգային, եկեղեցական տոները:
2015 թվականի Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի` Աշտարակի, Ապարանի եւ Թալինի տարածքային փուլերին մասնակցել է 112 երիտասարդ ընտանիք: Նրանցից 1-ից-3-րդ տեղերը գրաված 36 ընտանիք մասնակցել է մարզային փուլին: 2015 թվականի սեպտեմբերի 6-12-ը Ծսղկաձորում անցկացվելիք հանրապետական փուլին կմասնակցի 12 և 1 հաշմանդամություն ունեցող ընտանիք: Կազմակերպվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր, շախմատի, ֆուտբոլի, ըմբշամարտի, վոլեյբոլի առաջնություններ:
Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը մարզի կրթական համակարգին բնորոշ իր նկատառումները կատարեց եւ միաժամանակ ներկայացրեց ոլորտում սպասվելիք նորություններն ու բարեփոխիչ ծրագրերը, ,,Կրթության մասին,, ՀՀ օրենքում եղած փոփոխությունները, ,,Կրթության որակի բարելավում,, վարկային ծրագրի առանձնահատկությունները եւ այլ դիտարկումներ:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ ներկաներին ողջունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Դպրոցների տնօրեններին նա հորդորեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել կրթության որակի եւ աշակերտների առաջադիմության վրա, զգոնություն եւ պարտաճանաչություն դրսեւորել գործընթացների կազմակերպման իրավական կողմը ապահովելու համար:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ մարզպետը շնորհավորեց բոլորին եւ մազթեց նորանոր հաջողություններ, արդյունավետ ուսումնական տարի:
Խորհրդակցությանը համընթաց, նույն օրը կայացան հայոց լեզու, անգլերեն, ռուսաց լեզու, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, պատմություն առարկաներ դասավանդող ուսուցիչների եւ դասվարների սեկցիոն պարապմունքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51