Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մաստարայում տեղի ունեցավ Հովհաննես Մազմանյանի  կիսանդրու բացման արարողությունը

Մաստարայում տեղի ունեցավ Հովհաննես Մազմանյանի կիսանդրու բացման արարողությունը 30.11.2013

Արագածոտն մարզի Մաստարա համայնքում տեղի ունեցավ Ղարսի հերոսական պաշտպանության հրամանատար, գնդապետ Հովհաննես Մազմանյանի (Մազմանով) կիսանդրու բացման արարողությունը: Բացմանը ներկա էին կիսանդրու տեղադրման նախաձեռնողները` ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, , ,,Փյունիկ,, հիմնադրամի տնօրեն Լևոն Սարգսյանը, ինչպես նաեւ հյուրեր մայրաքաղաքից, այլ համայնքներից: Կիսանդրին տեղադրված է գյուղի սկզբնամասում...

Փոխանցումներ` հիմնադրամին 29.11.2013

Արագածոտնի մարզում ,,Հայաստան.. համահայկական հիմնադրամի հաշվին փոխանցումներըսկսվել են դեռեւս նոյեմբերի 28-ին կայացած հեռուստամարաթոնին նախորդող ժամանակաընթացքում: Նոյեմբերի 29-ի դրությամբ համայնքապետարանների կողմից արված բարեգործությունը կազմում է շուրջ 2 մլն. 644 հազար դրամ: 530 հազար դրամի չափով փոխանցումներ են կատարել առողջապահական համակարգի կազմակերպությունները: Հանրակրթական դպրոցների կողմից արված վճարումները կազմում են 1 մլն. 512 հազար դրամ: Հատկացումների մեջ իր մասնաբաժինն ունի մարզպետարանի աշխատակազմը, որը հիմնադրամին է նվիրել 400 հազար դրամ: Մարզի հիմնարկ-ձեռնարկությունների, անհատ անձանց կողմից հիմնադրամի հաշվին փոխանցումները շարունակվում են:

Փոքրիկների համար օրը թումանյանական էր

Փոքրիկների համար օրը թումանյանական էր 28.11.2013

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների համար նոյեմբերի 28-ը թումանյանական էր: Դասվար Գոհար Ավագյանի ղեկավարությամբ նրանք միջոցառում էին կազմակերպել՝ նվիրված մեծն Հովհաննես Թումանյանին: Իրենց հանդիսատեսին՝ փոխմարզպետ Նունե Մովսիսյանին, Վ.Պետրոսյանի անվան մարզային գրադարանի աշխատակիցներին, ծնողներին, ուսուցիչներին, նրանք ներկայացրին այն ամենը, ինչը որ գիտեին Թումանյանի մասին...

Ամփոփվեցին ,,Լավագույն ուսուցիչ-2013,, մրցույթի արդյունքները 27.11.2013

Ամփոփվեցին Հալ առաքելական եկեղեցու եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից համատեղ կազմակերպվող ,,Լավագույն ուսուցիչ-2013,, մրցույթի արդյունքները: Հայոց լեզու եւ գրականություն , հայոց պատմություն , հալ եկեղեցու պատմություն, բնագիտական առարկաների եւ դասվարների մրցույթն անց է կացվել նախ մարզերում, ապա կայացել է հանրապետական փուլը: Արագածոտնի մարզային փուլին մասնակցել է 24 ուսուցիչ: Նրանցից 5-ը լավագույնս են դրսեւորվել եւ իրավունք են ստացել մասնակցելու հանրապետական փուլին: Այստեղ եւս նրանք հաջողություն են ունեցել: Երկուսը՝ Թալինի ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցչուհի Մարգարիտ Կարապետյանն ու հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը, ստացել են 2-րդ կարգի մրցանակ: Իսկ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի դասվար Նաիրա Շաբոյանը

Կայացավ ,,Արագածոտն,, գրքի խմբագրական խորհրդի անդրանիկ խորհրդակցությունը

Կայացավ ,,Արագածոտն,, գրքի խմբագրական խորհրդի անդրանիկ խորհրդակցությունը 21.11.2013

Արագածոտնի մարզում տպագրության է պատրաստվում մարզի պատմա-մշակութային արժեքների մասին պատմող հանրագիտարանային գիրք: Նախագծի հեղինակը մարզպետ Սարգիս Սահակյանն է, ում հանձնարարականով էլ ստեղծվել է գրքի հրատարակությունն իրականացնող խմբագրական խորհուրդ՝ հանրապետությունում լայն ճանաչում ունեցող, ծնունդով Արագածոտնի մարզից մտավորականներ, գրողներ, հրատարակիչներ...

Միջոցառում՝ նվիրված Մուշեղ Գալշոյանին 21.11.2013

,,Մարութա սարի կապուտաչյա լեգենդը,,, ,,Սասնա նորօրյա ծուռը,,. անշուշտ, պատահական չեն այս ինքնատիպ բնորոշումները, մանավանդ, որ նրանց հասցեատերը հայ գրականության, հայ արձակի ամենաինքնատիպ ու տաղանդավոր դեմքերից է` Մուշեղ Գալշոյանը; Գրողի 80-ամյա հոբելյանին էր նվիրված Վ.Պետրոսյանի անվ.Արագածոտնի մարզային գրադարանում կայացած միջոցառումը, որը տեղի ունեցավ ս/թ նոյեմբերի 20-ին; Գրական-երաժշտական ցերեկույթը մի գողտրիկ պատմություն էր Սասնա աշխարհի, նրա ավանդույթների, Սասնա էրգրի ցավի ու տառապանքի, ավերումների և այն լուսավոր մարդկանց մասին, ում կերպարները տեղ են գտել արձակագրի պատմվածքներում ու վիպակներում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58