Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա եւ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ

31.08.2015

Սիրելի հայրենակիցնե’ր, շնորհավորում եմ բոլորիս` Գիտելիքի օրվա և 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Տոնը, հիրավի, համաժողովրդական է, քանզի գիտելիքի հանդեպ սերն ու ուսումնառությունը հայ մարդու արյան մեջ են, նրա նկարագրի անբաժան մասը:
Բոլոր ժամանակնելում մեր ժողովուրդը զենքի հետ մեկտեղ գիտելիքի ուժով է հաղթել թշնամուն, գիտությամբ գրավել նորանոր բարձունքեր, ինքնահաստատվել միջազգային հարաբերություններում:
Ահա թե ինչու, նոր ուսումնական տարվա առաջին օրը` սեպտեմբերի 1-ը, մենք մեկտեղել ենք Գիտելիքի օրվա հետ և հաստատուն տեղ հատկացրել երկրի պետական տոնացույցում: Գիտելիքի ուժի կարեւորության գիտակցմամբ` այսօր մեր երկրի ղեկավարությունը, հասարակական բոլոր շերտերը համատեղել են նպատակները գիտության և կրթության արժեհամակարգի ամրապնդման, մանկավարժի և գիտության մարդու նկատմամբ հարգանքի արմատավորման, կրթված և գիտելիքի վրա հիմնված հասարակության կայացման համար:
Շնորհավորում եմ բոլոր աշակերտներին և ուսանողներին, նրանց ուսուցիչներին, դասախոսներին, ծնողներին: Մաղթում եմ նորանոր հաջողություններ և արդյունավետ ուսումնական տարի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51