Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը

18.08.2015


ՀՀ Արագածոտնի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը կայացավ օգոստոսի 18-ին: Խորհրդի անդամների հետ քննարկվեց ՀՀ Անկախության 24-րդ տարելիցին նվիրված միջոցառման կազմակերպման հետ կապված հարցեր: Փոխմարզպետ նունե Մովսիսյանն առաջարկեց տեղերում ուսումնասիրել շնորհալի, տաղանդավոր երեխաների, պատանիների, տարբեր տարիքի ստեղծագործողների հնարավորություննրը, նրանց ընդգրկել կազմակերպվելիք մարզային միջոցառմանը: Նա նշեց, որ խորհրդի անդամների կողմից կատարված բոլոր առաջարկություններն իրենց համար անհրաժեշտ են եւ ընդունելի:
Նիստի օրակարգային երկրորդ հարցը վերաբերում էր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խնդիրներին: Նշվեց, որ համայնքների կողմից միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է նրանով, թե որքանով են ներկայացված նախագծերն իրատեսական, գործնական եւ օրախնդիր: Փոխմարզպետն առաջարկեց, որպեսզի միջազգային տարբեր ծրագրերի հետ աշխատանքն իրականացնելիս, համայնքները համագործակցեն մարզպետարանի հետ:
Օրակարգային երրորդ հարցով ամփոփվեց Հայող ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքը: Նշվեց, որ այդ կապակցությամբ ստեղծված մարզային հանձնաժողովը, որը ղեկավարում է մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզկենտրոնում եւ համայնքներում հարյուրավոր միջոցառումներ է կազմակերպել: Ծրագիրը շարունակական է, եւ թեմատիկ միջոցառումներ են ակնկալվում մինչեւ տարեվերջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51