Քաղաքացիների ընդունելություն
Քաղաքացիների ընդունելության օրեր
ՀՀ Արագածոտնի մարզպետի մոտ կազմակերպվող ընդունելությունների ժամանակացույց
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2008 թ. Հուլիսի 10-ի նիստի թիվ 27 արձանագրության հանձնարարականներ բաժնի 1/, 2/, 3/ կետերի պահանջները և ՀՀ Արագածոտնի մարզպետի համապատասխան կարգադրությունը, քաղաքացիների ընդունելությունը 2011 թվականին կայանալու է հետեւյալ ժամանակացույցով.
1. Յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը, ժամը 12.00-ին` ՀՀ Արագածոտնի մարզպետարանում
2. Յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա առաջին հինգշաբթի օրը, ժամը 11.00-ին` Թալինի քաղաքապետարանում` Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար
3. Յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա երկրորդ հինգշաբթի օրը, ժամը 11.00-ին` Ապարանի քաղաքապետարանում` Ապարանի տարածաշրջանի քաղաքացիների համար
4.Յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա երրորդ հինգշաբթի օրը, ժամը 11.00-ին` Ծաղկահովիտի գյուղապետարանում` Արագածի տարածաշրջանի քաղաքացիների համար: