Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

                          Մարզպետն ընդունեց սիրիահայերին

Մարզպետն ընդունեց սիրիահայերին 01.11.2013

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հանդիպում ունեցավ մարզում բնակություն հաստատած սիրաիահայ 11 ընտանիքի հետ: Անմիջական զրույց ընթացավ սիրիահայերի՝ մայր հայրենիքում տեղափոխվելու եւ դրա հետ կապված բազմաթիվ հարցերի շուրջ: Արագածոտնում սիրիահայերը բնակվում են ինչպես Աշտարակ քաղաքում, այնպես էլ գյուղական համայնքներում, մի մասը՝ վարձով բնակարարններում կամ հարազատների մոտ, կան նաեւ սեփական բնակարան ձեռք բերածներ...

	Սոցիալական ծրագիր՝ Նոր Ամանոսում

Սոցիալական ծրագիր՝ Նոր Ամանոսում 30.10.2013

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումները համագործակցության նոր եզրեր եհ փնտրում միջազգային կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների հետ: Այդ շրջանակում առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժինը համագործակցում է ,,Արմենիան Լայթհաուս- Փարոս,, բարեգործական հիմնադրամի հետ...

Տպագրության է պատրաստվում ,,Արագածոտն,, գիրքը

Տպագրության է պատրաստվում ,,Արագածոտն,, գիրքը 26.10.2013

Արագածոտնի մարզում տպագրության է պատրաստվում մարզի պատմա-մշակութային արժեքների մասին պատմող հանրագիտարանային գիրք: Այդ նախագիծը քննարկելու համար կայացավ ,,Արագածոտն,, գրական-մշակութային միավորման հերթական հանդիպումը, որին, ի թիվս ծնունդով արագածոտնեցի, հանրապետության ճանաչված գրողների, գրական, մշակութային գործիչների, մասնակցում էր նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը, ում անմիջական աջակցությամբ էլ տպագրվելու է գիրքը...

Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 25.10.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 24-ին մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին, 2014թ. բյուջետավարման գործընթացին, աշնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող հարցեր: Զեկուցվեց հողօգտագործողներին աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման ծրագրերի ընթացքը: Նշվեց, որ արդեն բաշխվել է նախատեսված պարարտանյութի հիմնական մասը` շուրջ 93 տոկոսը, դիզվառելիքի բաշխման գործընթացը շարունակվում է...

Կայացավ ասմունքի փառատոնի մարզային փուլը 25.10.2013

Արագածոտնի մարզի Օշականի Դպրատանը կայացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի մանկապատանեկան 7-րդ մրցույթի մարզային փուլը: Այն այս տարի կրում էր ,,Մեր լեզուն, մեր հայրենիքը,, խորագիրը: Մրցույթի հրավիրյալների մեջ էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Ռուզաննա Մուրադյանը, հանրաճանաչ դերասաններ, մշակույթի, գրականության մասնագետներ: Ներկայացուցչական ժյուրին ղեկավարում էր ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Իսկ կազմում ընդգրկված էին ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, գրող Ռազմիկ Դավոյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը, բանասիրության այլ մասնագետներ...

Մարզպետն ընդունեց ,,Հայ ասպետ,,-ի հաղթողներին

Մարզպետն ընդունեց ,,Հայ ասպետ,,-ի հաղթողներին 23.10.2013

Արագածոտնի մարզի Ն. Աշտարակեցու անվան դպրոցի թիմը հաղթանակ է տարել ,,Հայ ասպետ,, հեռուստախաղում: Մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով հոկտեմբերի 23-ին հաղթանակած թիմը՝ իր 7 անդամով (5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտներ), հյուրընկալվեց մարզպետարանում: Աշակերտները պատմեցին այն ճանապարհի մասին, որ տարել է իրենց դեպի հաղթանակ: Մրցույթն անցել է երկու փուլով: Առաջին փուլում նրանք հաղթանակ են տարել Գյումրիի եւ Գավառի իրենց հասակակիցներին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24