Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոսկե մեդալ՝ Արագածոտնի մարզպետին 21.10.2013

Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացավ համաժողով, որը գյուղատնտեսական ոլորտում հանրապետությունում իրականավցած աշխատանքների յուրօրինակ ամփոփում էր: Ոլորտի ներկայացուցիչներին շնորհավորեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Համաժողովին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Ողջունելով գյուղատնտեսի օրվա կապակցությամբ, մարզպետը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտում մարզի ունեցած ձեռքբերումները: Նա նշեց, որ 2013 թվականին ունեցած ցուցանիշերը էականորեն բարձր են նախորդ տարվանից...

Արագածոտնը հաջողությամբ մասնակցեց «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին

Արագածոտնը հաջողությամբ մասնակցեց «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին 18.10.2013

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսին հաջողությամբ մասնակցեց Արագածոտնի մարզը: Ցուցահանդեսում մարզի տաղավարը ներկայացնում էին մարզպետի տեղակալներ Նունե Մովսիսյանը եւ Մուշեղ Աբգարյանը, ոլորտի այլ պատասխանատուներ եւ մասնագետներ...

Արագածոտնի բնակիչները կօգտվեն ՙՙԼուլս հայի աչքերինՙՙ ծրագրից 17.10.2013

Արագածոտնի մարզում իր գործունեությունն է սկսել ,,Լույս հայի աչքերին,, ծրագիրը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ ՙՙՀայկական ակնաբուժության նախագիծ՚՚ բարեգործական հիմնադրամի այս ծրագիրը մարզում աշխատելու լավ փորձ ունի, քանի որ մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ վերջին տարիներին այն մարզում պարբերաբար իրականացվում է: ,,Լույս հայի աչքերին,, ծրագրի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 16-ին եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 12-ը: Այդ ընթացքում ծրագրի ակնաբույժների հետ համակարգված աշխատելու են նաեւ տեղի մասնագետները, ովքեր անցել են համապատասխան վերապատրաստում///

,,Բաց դռների օր,,՝ Աշտարակում 15.10.2013

ՀՀԿ Աշտարակի կանանց խորհրդի հերթական ակցիան առողջապահական էր: Հոկտեմբերի 15-ին Աշտարակի բժշկական կենտրոնում հայտարարվել էր ,,Բաց դռներ,,-ի օր: Հիմնական աշխատաժամանակից դուրս աշխատեցին գինեկոլոգիական, աչքի, վիրաբուժական, թերապեւտիկ, քիթ/ կոկորդ/ ականջի, մանկական, սոնոգրաֆիական, էկգ-ի եւ այլ մասնագետները: Մինչեւ երեկո բժշկական կենտրոնի այցելուների տրամադրության տակ էին կլինիկական լաբորատորիայի, սոնոգրաֆիայի, էլեկտրոկարդիոգրամայի եւ այլ կաբինետներն ու սարքավորումները: Կատարվեցին հետազոտություններ, բուժման համար արվեցին անհրաժեշտ նշանակումներ, տրվեցին մասնագիտական ցուցումներ եւ խորհուրդներ...

	,,Սուջուխի փառատոն,,` Արագածոտնում

,,Սուջուխի փառատոն,,` Արագածոտնում 14.10.2013

Արագածոտնի մարզպենտրոն Աշտարակում կայացավ,, Սուջուխի փառատոն,, , որի նախաձեռնողը Հայաստանի Հանրապետական կուսակցության Աշտարակի կանանց խորհուրդն էր: Միջոցառման համար բեմահարթակ էր դարձել Պերճ Պռոշյանի անվան դպրոցի բակը` հարակից պտղատու այգով: Կրթության, առողջապահության, սոցիալական, գաղափարական բնագավառների ոլորտների, հանրակրթական դպրոցների աշխատակցուհիների, եւ անհատ տնտեսուհիների ջանքերով սեղաններ էին բացվել...

Աշտարակի  Պերճ Պռոշյանի անվան  տուն-թանգարանը 65 տարեկան է

Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան տուն-թանգարանը 65 տարեկան է 10.10.2013

Աշտարակի Պ. Պռոշյանի տուն-թանգարանը նշեց իր հերթական հոբելյանը: 65 տարի է, ինչ գործում է մեծանուն գրողի տուն-թանգարանը և այդ երկարուձիգ տարիների ընթացքում այն բազմիցս է մշակութային անցուդարձի զարկերակ դարձել: Հոբելյանի հրավիրյալներն իրենք էլ փաստում էին, որ ,,Այստեղ՝ գրողի տանը, ներշնչանքն, իսկապես, շատ է,,: Տուն-թանգարանի հյուրերի կազմում էին Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը և այլք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24