Ընդհանուր տեղեկություններ
Ազգային փոքրամասնություններ
ՀՀ Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկություն
ՀՀ Արագածոտնի մարզում մեծ թիվ են կազմում ազգային փոքրամասնությունները: Մարզի 8 խոշորացված համայնքներից 4-ը բնակեցված են եզդիներով։ Նրանք խիտ են բնակեցված հետևյալ համայքներում` Շամիրամ (1170), Ալագյազ (4888), Արևուտ (1142) և Մեծաձոր (294): Արագածոտնում միաժամանակ բնակվում են ինչպես եզդիներ և քրդեր, այնպես էլ ասորիներ: Ասորիների թիվը այստեղ 11 է, քրդերինը՝ 13, իսկ եզդիներինը` 9082: Տվյալ համայնքներում ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրները համակարգում են համայնքապետարանների կրթամշակութային հարցերով պատասխանատու համայնքային ծառայողները։ Նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը և մշակույթը։
Ազգային փոքրամասնությունների երեխաները դպրոցներում սովորում են հայոց լեզվով, սակայն մի շարք համայնքներում ծնողները և ղեկավարները կարևորում են նաև իրենց մայրենի լեզվի՝ եզդերենի կամ քրդերենի պահպանումը։ Նրանք պահպանում են իրենց հին ավանդույթները, ազգային տոներն ու հավատալիքները։ Գյուղերում կան փոքրիկ սրբավայրեր, մատուռներ և այլ հոգևոր վայրեր, որոնք ծառայում են կրոնական ծեսերի համար։ Այս սրբավայրերը՝ չնայած ոչ մեծ, սակայն մեծ կարևորություն ունեն համայնքների համար՝ որպես ինքնության և միասնության խորհրդանիշ։
Ծանոթանալ ոլորտը կարգավորող իրավական ակտերին