Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելության կարգ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ա Ր Ա Գ Ա Ծ Ո Տ Ն Ի Մ Ա Ր Զ Պ Ե Տ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ Ո Ւ Ն

---------------------------------------------------------------------------------------

2008թ. հուլիսի 17                                                  թիվ 51-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ ՔԱՂԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի
հուլիսի 10-ի նիստի թիվ 27 արձանագրության հանձնարարականներ բաժնի 1/, 2/. 3/.
կետերի պահանջները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի
մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու
նպատակով կարգադրում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արաագածոտնի մարզպետի մոտ քաղաքացիների
ընդունելության օր սահմանել յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը, ժամը 14.00-ից մինչեւ 16.00-ը:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելություն ցանկացող քաղաքացիները շաբաթվա ընթացքում նախապես հերթագրվում են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությանը պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, մարզպետի խորհրդականները, օգնականները, քարտուղարության, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետերը, իրավախորհրդատուն: Ելնելով անհրաժեշտութույունից, մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության կարող են մասնակցել նաեւ այլ պաշտոնատար անձինք:
4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետին` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի
մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության օրերի եւ ժամերի մասին տեղեկատվությունը տեղադրել քաղաքացիների համար մատչելի տեղում:
5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետին` սույն կարգադրության մասին ԶԼՄ-ների միջոցով իրազեկել հանրությանը եւ այն տեղադրել Արագածոտնի մարզպետարանի ինտերնետային կայքում:
6.Սույն կարգադրության պահանջների կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին:
7.Սույն կարգադրությունը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Գ.Գյոզալյան


 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-24 15:41:23