Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Մարզպետարանի մասին

Արագածոտնի մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականից` «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն։ Արագածոտնի մարզպետարանը ՀՀ սահմանադրության համաձայն, իրականացնում է պետական կառավարում։ Ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի` «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում պետական կառավարումն իրականացնում է Արագածոտնի մարզպետը` մարզպետարանի միջոցով։

Մարզպետարանն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։ Մարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից և մարզպետարանի աշխատակազմից։
Աշխատակազմը բաղկացած է 6 վարչությունից, քարտուղարությունից, 5 ինքնուրույն բաժնից և 4 առանձնացված ստորաբաժանումներից (ՍԾՏԳ-ներ)։ Մարզպետարանի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային կազմակերպություններ և մարզային ենթակայության փակ բաժնետիրական ընկերություններ ։
 

Մարզպետարանը հարաբերությունները կարգավորող օրենքներն են`
1.ՀՀ սահմանադրություն, 104-110 հոդվածներ
2. ՀՀ օրենք «Տեղական կառավարման մասին»22.06.1996թ.
3. Նախագահի հրամանագիր թիվ 728 «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» 06.05.97թ
4.ՀՀ կառավարության թիվ 564 որոշում«Մարզպետարանի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» 5.12.97թ

 

«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ»
պետական կառավարչական հիմնարկ
 
 /Հ 900441041176
ՀՀ ՖՆԳՎՆ

 ՀՎՀՀ 05031479

 

 Հասցեն` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4 /փոստային ինդեքս՝ 0201/

Հեռ.` (+374 232) 32251

ֆաքս՝ (+374 232) 32251

Էլ.հասցե՝aragatsotn@mta.gov.am

Կայք՝ aragatsotn.mtad.am

 


 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34