Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպման վայրը` ,,Արագածոտնի մարզային գրադարան,, 05.10.2013

Գրադարանավարի օրվա կապակցությամբ` հոկտեմբերի 5-ին հետաքրքիր ծրագիր էր պատրաստել Արագածոտնի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը: Պատանի ստեղծագործողները՝ Աշտարակի դպրոցների սաները, լսարանին ներկայացան իրենց արձակ եւ չափածո գործերով: Երեխաների ելույթներին հաջորդեց ,,Հավերժի ճամփորդը,, խորագրով պոեզիայի ժամը` նվիրված հայ գրող, նշանավոր հայրենակից Գ. Էմինին: Գրադարանի աշխատակիցների ուժերով ներկայացվեց բանաստեղծի կենսագրությունը եւ նրա պոեզիայի ու արձակի սքանչելի նմուշները...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը  Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 04.10.2013

Սիրելի ուսուցիչնե՛ր, շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Վաղուց արդեն Ուսուցչի օրը հաստատուն տեղ ունի մեր երկրի տոնացույցի մեջ: Մենք այն նշում ենք մեծագույն սիրով, երախտագիտությամբ, գալիքի հանդեպ լավատեսությամբ: Սիրելի մանկավարժնե՛ր, դուք այն մասնագիտությունն ունեք, ովքեր իրենց վրա են կրում երկրի քաղաքացիների կրթությունն ու դաստիարակությունը, ինտելեկտուալ բարձր գիտակցականությամբ սերունդ ունենալու պատասխանատվությունը...

Քննարկվեցին շախմատի զարգացմանը առնչվող հարցեր

Քննարկվեցին շախմատի զարգացմանը առնչվող հարցեր 03.10.2013

Արագածոտնի մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ ֆեդերացիայի գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին վերաբերող քննարկում, որին ներկա էր Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Շախմատի ոլորտում կատարած աշխատանքների, իրականացրած ծրագրերի, խնդիրների ու առաջիկա անելիքների մասին խոսեց ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Թամազյանը...

<<Զվարթնոց Վերածննդի>> հիմնադրամի «Զվարթնոց» խումբի հաջողությունը ,,World Folk 2013'' ֆոլկլորի համաշխարհային 3-րդ մրցույթում 02.10.2013

2013 թվականի օգոստոսի 22 –ից սեպտեմբերի 1-ը Բուլղարիայում կայացավ ,,World Folk 2013'' ֆոլկլորի համաշխարհային 3-րդ մրցույթը, որին մասնակցում էր > հիմնադրամի «Զվարթնոց» խումբը: Ծրագրի իրականացման կապակցությամբ հիմնադրամի հիմնադիր տնօրեն Սուսաննա Բաղդասարյանը նամակ է հղել ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, որտեղ մասնավորապես ասվում է.

Շնորհավորանք՝ տարեցներին

Շնորհավորանք՝ տարեցներին 01.10.2013

Հոկտեմբերի 1-ին նշվում է տարեցների օրը: Այդ կապակցությամբ, ավանդույթի համաձայն, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը այցելեցին մի խումբ տարեցների՝ տեղում շնորհավորելու եւ օրվան առանձնակի կարեւորություն տալու նպատակով: Ծաղկեփնջերի եւ բարեմաղթանքների հետ մեկտեղ տրվեց նաեւ նյութական որոշակի աջակցություն...

Արագածոտնի մարզում ջրամատակարարման բարելավման ծրագրեր են իրականացվում 30.09.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներում "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության կողմից իրականացվող ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերին: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ Աշտարակ քաղաքում Ա. Գեւորգյանն այցելեց "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության օպերատիվ կենտրոն, ծանոթացավ ավտոմատացման եւ արդիականացման աշխատանքներին: Կենտրոնում տեղադրված ավտոմատ համակարգերի միջոցով հնարավոր է հետեւել ջրաբաշխման ողջ գործընթացին: Պատասխանատուները տեղեկացրեցին, որ արդիականացման աշխատանքները շարունակվելու են,,,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:33:47