Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մուշեղ Աբգարյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ 28.09.2013

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։ Մուշեղ Աբգարյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1982 թ. մայիսի 21, ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սարալանջ Կրթություն 1996-1999 թթ. - Ապարան քաղաքի Գիտությունների ազգային ակադեմիային կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց 1999-2004 թթ. - Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտության ֆակուլտետ, պատմաբան-իրավագետի որակավորում...

Մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Արագածի տարածաշրջանում 25.09.2013

Սեպտեմբերի 25-ին մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիներևի ընդունելություն կատարեց Արագածի տարածաշրջանում: Ընդունելությունը կայացավ Ծաղկահովիտի գյուղապետարանում, որտեղ ալցելեցին տարածաշրջանի համայնքների բնակիչները: Ընդունելության մասնակիցների թիվը 26 էր: Մեծամասնությունը՝ 20 բնակիչ ստացավ դրամական աջակցություն: Նրանցից մի մասը նաեւ այլ խնդիրներ ուներ: Մեկ քաղաքացի դիմեց առողջարանի ուղեգիր ստանալու, մեկը՝ աշխատանքի, 5-ը՝ բնակարանի հարցերով: Դրանցից մի մասի վերաբերյալ տրվեց պարզաբանումներ: Դրականորեն լուծվեց աշխատանքային եւ բնակարանային մեկական հարց...

Հարթավան համայնքում ներդրումային ծրագրեր են իրականացվում 24.09.2013

Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում ներդրումային ծրագրեր են իրականացվում՝ օգտագործելով ինչպես պետական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հնարավորությունները: ՙՙՎորլդ Վիժն ինթերնեշնլ,, կազմակերպության ծրագրով վերանորոգվել է դպրոցի տանիքը, ինչով պայմանավորված՝ ապարանյան խստաշունչ ձմռանը կրթօջախը բարենպաստ պայմաններ կունենա: Կազմակերպությունը տրամադրել է անհրաժեշտ ողջ շինանյութը, իսկ համայնքի ներդրումը եղել է աշխատուժի տարբերակով: Շինարարական աշխատանքներն ընթացել են օգոստոս ամսին, եւ նոր ուսումնական տարին դպրոցը դիմավորել է նորոգ տանիքով...

Վերանորոգվել է Աշնակի գյուղապետարանի շենքը 23.09.2013

Արագածոտնի մարզի Աշնակ համայնքում վերանորոգվել է գյուղապետարանի շենքը: Աշխատանքներն իրականացվել են ,, Քաունթերփարթ ինթերնեշնլ,, միջազգային կազմակերպության ծրագրով: Վերանորոգման է ենթարկվել երկհարկանի կառույցի երկրորդ հարկը՝ 150 ք.մ տարածքով: Ասենք, որ առաջին հարկը վերջերս էր վերանորոգվել, և դրա անհրաժեշտությունը չկար: Շինարարական աշխատանքներն ընթացել են ընդամենը 2 ամսում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ընդհանուր առմամբ փոխվել են տանիքը, դռներն ու լուսամուտները, նորոգվել է հատակը: Կառուցվել է նաեւ լոկալ ջեռուցման համակարգ, որը աշխատելու է բնական գազով...

  Արագածոտնի մարզը մասնակցեց ,,Արտ-էքսպո,, ցուցահանդեսին

Արագածոտնի մարզը մասնակցեց ,,Արտ-էքսպո,, ցուցահանդեսին 23.09.2013

Արագածոտնի մարզը իր մասնակցությունն ունեցավ Գյումրիում կազմակերպված ԱՊՀ երկրների միջազգային ,,Արտ-էքսպո,, ցուցահանդեսին: Միջոցառման ընթացքում քաղաքի կենտրոնական հրապարակում առանձին տաղավարներով ներկայացվեցին ,,Արտ-էքսպո-ԱՊՀ,,, ,,Արտ-էքսպո-մարզեր,, եւ ,,Արտ-էքսպո-ամենամյա միջոցառումներ,, հարթակները: Հարուստ եւ հետաքրքիր էր Արագածոտնի մարզի տաղավարը...

Արագածոտնում նշվեց  Անկախությանը տոնը

Արագածոտնում նշվեց Անկախությանը տոնը 22.09.2013

Անկախության տոնին նվիրված գլխավոր տոնակատարությունը Արագածոտնի մարզում տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին` մարզկենտրոն Աշտարակի մարզադաշտում կազմակերպված տոնախմբությամբ, որի կազմակերպիչը մարզպետարանն էր: Մասնակցում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հրավիրվածների թվում էին նաեւ պետական, հասարակական, մշակույթի ոլորտի բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, համայնքների ղեկավարներ, Աշտարակի եւ այլ համայնքների բնակիչները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:33:47