Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի խորհրդի նիստ 07.11.2013

2013 թ. նոյեմբերի 11-ին, ժամը 11-ին տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստ: Օրակարգում կքննարկվեն հետեւյալ հարցերը՝ 1.ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներում առ 01.11.2013թ. սեփական եկամուտների հավաքագրման և նախորդ տարիներին գոյացած աշխատավարձների և սոցվճարների պարտքերի մարման գործընթացի մասին/ զեկ. Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. ԳԱԼՍՏՅԱՆ /: 2.Աշնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին / ղեկ. Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյան/...

     Հոբելյանական միջոցառում՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Հոբելյանական միջոցառում՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում 07.11.2013

Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն թանգարանը Արագածոտնի մարզի եւ մարզկենտրոն Աշտարակ քաղաքի մշակութային կարեւոր օղակներից մեկն է, որտեղ պարբերաբար ամենատարբեր բնույթի միջոցառումներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, ավանդական ծեսերին նվիրված տոնահանդեսներ են կազմակերպվում: Հերթական հավաքը նվիրված էր թանգարանի գործունեության մեջ մեծ վաստակ ու ներդրում ունեցող, մարզում եւ Աշտարակում ճանաչված, հարգված ու սիրված տիկնոջ՝ Արմիդա Ղամբարյանի աշխատանքային գործունեության 60 ամյակին...

Ուշադրություն 06.11.2013

Հայտարարվում է ՀՀ Արագածոտնի մարզի զինանշանի եւ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հուշամեդալի մրցույթ: Էսքիզները նոյեմբերի 6-16-ը, ժամը 9.00-18.00-ին կարող եք ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչություն: Հեռախոս՝ 0232-3-37-74 ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

   ,,Լույս հայի աչքերին,, ծրագրի շրջիկ մեքենան  Արագածոտնի մարզում է

,,Լույս հայի աչքերին,, ծրագրի շրջիկ մեքենան Արագածոտնի մարզում է 05.11.2013

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետեւողականության արդյունքում հոկտեմբերի 16-ից դեկտեմբերի 12-ը մարզում գործում է ,, ,,Լույս հայի աչքերին,, ծրագիրը: Հայկական ակնաբուժության նախագծի եւ Oranqe հիմնադրամի անվճար ակնաբուժական այս ծրագրից մարզում կօգտվի 2000 մարդ: Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Ծաղկահովիտի տարածաշրջանների պոլիկլինիկաներում եւ բոլոր համայնքներում իրականացվում են հետազոտություններ, որոնց տված ուղեգրերի հիման վրա բուժումն իրականացվում է շրջիկ մեքենայում...

Արագածոտնի մարզպետարանում նշվեց սոցիալական աշխատողի օրը

Արագածոտնի մարզպետարանում նշվեց սոցիալական աշխատողի օրը 04.11.2013

Սոցիալական աշխատողի օրվա առթիվ ոլորտի աշխատողների մասնակցությամբ միջոցառում էր կազմակերպվել Արագածոտնի մարզպետարանում: Հրավիրյալների մեջ ներկա էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցրերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը: Շնորհավորելով ներկաներին, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ իր գործունեության գլխավոր հիմնախնդիրներից մեկը նա համարում է խոցելի խմբերին աջակցելը:-Դուք ձեր գործը կատարում եք աշխատավայրում...

     Կայացավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը

Կայացավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը 02.11.2013

Նոյեմբերի 1-ին կայացավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը, որտեղ ամփոփվեցին 2013 թվականի 9 ամիսների ընթացքում կատարած աշխատանքները: Ասուլիսի սկզբում մարզպետը լրագրողներին տեղեկացրեց իր նախաձեռնությամբ տպագրության պատրաստվող մարզի պատմամշակութային արժեքների մասին պատմող ,,Արագածոտն,, գրքի մասին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24