Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կկազմակերպվի բարձրակարգ բանջարեղենի դաշտային շուկա 11.11.2013

Նոյեմբերի 17-ին ժամը 13.00-ին Աշտարակում՝ Վան-Վասպուրականի հուշահամալիրի հարեւանությամբ տեղի կունենա բարձրակարգ (ոչ ավանդական) բանջարեղենի դաշտային շուկա, որի նպատակն է Արագածոտնի մարզում ագրոտուրիզմի զարգացումը: Կազմակերպիչներն են Գոգրի Արմենի ընկերությունը եւ անհատ ձեռներեց, բարձրակարգ բանջարեղենի ֆերմեր Գնել Մխիթարյանը: Կկազմակերպվի պահածոների, կերակուրների, կարկանդակների, աղցանների, չրերի եւ այլ արտադրատեսակների ցուցահանդես-վաճառք

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎ. ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎ. ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ 09.11.2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան: Հանրապետության Նախագահը ծանոթացել է աստղադիտարանում վերջին շրջանում իրականացված վերականգնման և արդիականացման աշխատանքներին, ինչպես նաև վարչական մասնաշենքի աշխատանքային պայմաններին: Սերժ Սարգսյանն այցելել է վակուումային կայան և Վ. Համբարձումյանի անվ. աստղադիտակ...

Արագածոտնի մարզպետն ընդունեց Արգենտինայի դեսպանին

Արագածոտնի մարզպետն ընդունեց Արգենտինայի դեսպանին 08.11.2013

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նոյեմբերի 8-ին ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային եւ նրա տիկնոջը՝ Մարիաննա Ալվարես Ռիվերային: Մարզպետը ողջունեց դեսպանի այցը եւ ասաց, որ այն լավ հիմք կհանդիսանա Արագածոտնի մարզի եւ Արգենտինայի Հանրապետության միջեւ ծավալվող համագործակցության...

Տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի խորհրդի նիստ 07.11.2013

2013 թ. նոյեմբերի 11-ին, ժամը 11-ին տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստ: Օրակարգում կքննարկվեն հետեւյալ հարցերը՝ 1.ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներում առ 01.11.2013թ. սեփական եկամուտների հավաքագրման և նախորդ տարիներին գոյացած աշխատավարձների և սոցվճարների պարտքերի մարման գործընթացի մասին/ զեկ. Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. ԳԱԼՍՏՅԱՆ /: 2.Աշնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին / ղեկ. Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյան/...

     Հոբելյանական միջոցառում՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Հոբելյանական միջոցառում՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում 07.11.2013

Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն թանգարանը Արագածոտնի մարզի եւ մարզկենտրոն Աշտարակ քաղաքի մշակութային կարեւոր օղակներից մեկն է, որտեղ պարբերաբար ամենատարբեր բնույթի միջոցառումներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, ավանդական ծեսերին նվիրված տոնահանդեսներ են կազմակերպվում: Հերթական հավաքը նվիրված էր թանգարանի գործունեության մեջ մեծ վաստակ ու ներդրում ունեցող, մարզում եւ Աշտարակում ճանաչված, հարգված ու սիրված տիկնոջ՝ Արմիդա Ղամբարյանի աշխատանքային գործունեության 60 ամյակին...

Ուշադրություն 06.11.2013

Հայտարարվում է ՀՀ Արագածոտնի մարզի զինանշանի եւ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հուշամեդալի մրցույթ: Էսքիզները նոյեմբերի 6-16-ը, ժամը 9.00-18.00-ին կարող եք ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչություն: Հեռախոս՝ 0232-3-37-74 ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01