Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի` հունիս ամսվա ընթացքում մարզի համայնքներ կատարած այցելությունների մասին 29.06.2015

04.06- Լուսագյուղ` Մասնակցություն Լուսագյուղի մանկապարտեզի բացմանը: 04.06- Նորաշեն` Այցելություն Նորաշեն համայնք, հանդիպում բնակչության հետ եւ քաղաքացիների ընդունելություն 04.06- Գեղաձոր` Այցելություն Գեղաձոր համայնք, հանդիպում բնակչության հետ եւ քաղաքացիների ընդունելություն: 04.06- Գեղադիր` Այցելություն Գեղադիր համայնք, հանդիպում բնակչության հետ եւ քաղաքացիների ընդունելություն: 04.06- Հնաբերդ` Այցելություն Հնաբերդ համայնք, հանդիպում բնակչության հետ եւ քաղաքացիների ընդունելություն...

Ի հիշատակ անհայտ կորածների 29.06.2015

Հունիսի 29-ը Անհայտ կորածների միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզի Արուճի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որին ներկա էին մարզի ղեկավարությունը, զինվորական, կրթական հաստատությունների, այլ կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչներ, անհայտ կորածների հարազատները: Ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմի տարիներին իրենց անձնուրաց նվիրվածությունը դրսեւորած ազատամարտիկներին: Հնչեցին մեծարանքի, երախտագիտության խոսքեր` ուղղված հերոսների հարազատներին: Նրանց հատկացվեց դրամական աջակցություն:

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում կայացավ Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի ընդունման արարողությունը

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում կայացավ Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի ընդունման արարողությունը 27.06.2015

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի ընդունման արարողությունը կայացավ Ներսես Աշտարակեցու անվան հրապարակում, որին ներկա էին հրապարակում ներկա են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը , մարզի պետական , քաղաքական , հասարակական կառույցների ղեկավարները , համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամները, կրթական , մշակութային , առողջապահական , սոցիալական , մարզական կազմակերպությունների ներկայացուցիչները , համահայկական խաղերի ջահին անհամբեր սպասող հասարակությունը...

Եղնիկ և Շղարշիկ համայնքների բնակիչներն իրենց խնդիրները ներկայացրեցին ՏԿԱԻ նախարարին

Եղնիկ և Շղարշիկ համայնքների բնակիչներն իրենց խնդիրները ներկայացրեցին ՏԿԱԻ նախարարին 24.06.2015

Հունիսի 23-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելել է Արագածոտնի մարզի Եղնիկ համայնք և հանդիպել համայնքի բնակիչներին: Նախարար Ա. Երիցյանին ուղեկցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) նախագահ Արամ Հարությունյանը: Այցի նպատակն էր քննարկել Եղնիկ և հարևան Շղարշիկ գյուղերի միջև երկար տարիներ առկա ոռոգելի և խմելու ջրի խնդիրը: Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանն ու Եղնիկի համայնքապետ Աշոտ Առաքելյանը նախարարին ներկայացրեցին խնդրի էությունը...

Շնորհավորանք եւ պատվոգրեր` բժիշկներին 23.06.2015

Բուժաշխատողի օրը հանդիսավոր կերպով նշվեց Արագածոտնի մարզում: Մարզպետարանի նախաձեռնությամբ Աշտարակի Բժշկական կենտրոնում կայացավ միջոցառում, որին ներկա էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա շնորհավորեց հրավիրված բժիշկներին, եւ ի դեմս նրանց, բոլոր բուժաշխատողներին, ցանկացավ մասնագիտական ձեռքբերումներ, անձնական երջանկություն, առողջություն: Մարզպետը կարեւորեց բժշկի մասնագիտությունը, ըստ արժանվույն գնահատեց ոլորտի նվիրյալների գործունեությունը եւ մի խումբ վաստակաշատ բժիշկների հանձնեց պատվոգրեր: Ներկաները գոհունակություն հայտնեցին շնորհավորանքների, մաղթանքների, իրենց հանդեպ ունեցած ուշադրության համար եւ հավաստիացրին, որ միտված են լիարժեքորեն ծառայելու հանրության առողջության պահպանման վնիրական գործին, տեր լինելու իրենց հիպոկրատյան երդմանը:

	Երեխաները մեկնեցին հանգստի

Երեխաները մեկնեցին հանգստի 19.06.2015

Արագածոտնի մարզում, մեկնարկեց կառավարության կողմից իրականացվող` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպվող ամառային հանգստի ծրագիրը: Այս տարի մարզի 300 դպրոցահասակ երեխա կհանգստանա Ծաղկաձորի ,,Աղբյուր,, ճամբարում: Հունիսի 19-ին ճամբար մեկնեց առաջին խումբը: Նրանց մարզպետարանի դահլիճում հանդիպեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա զրուցեց երեխաների հետ, տեղեկացավ, որ նրանք երկար են սպասել այս օրվան եւ հաճույքով են գնում ճամբար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28