Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին/տեսանյութ/

10.09.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ պարբերաբար այցելություն է կատարվում ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին, որը հնարավորություն է ընձեռում նրանց ծնողների հանդիպումը իրենց զավակների հետ:
Հերթական այցելությունը կայացավ սեպտեմբերի 10-ին: Պատվիրակությունը ղեկավարում է մարզպետ Սարգիս Սահակյանը: Մինչ մեկնելը, մարզպետը զրուցեց ծնողների, զինվորների հարազատների հետ: Նա ասաց, որ հայոց բանակի յուրաքանչյուր զինվոր թանկ ու հարազատ է հայրենիքի համար: Նրանց ծառայության հետ կապված բոլոր հարցերը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում են, եւ արվում է ամեն ինչ, զինվորի համար լավ, նպաստավոր պայմաններ ապահովելու համար:
-Մենք պարտավորություն ունենք հայ զինվորի, հայոց բանակի հանդեպ: Այսպիսի նախաձեռնություններով ամրապնդվում է բանակ-ընտանիք կապը, ինչը որ զինվորների լավ ծառայելու երաշխիք է: Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հպարտանում է իր զինվոր զավակով եւ պատվով է կրում զինվոր զավակ ունենալու պատիւվը,-ասաց Սարգիս Սահակյանը::
Մարզպետի հրավերով, Արցախում ծառայող զինվորների ծնողներին ճանապարհելու էր եկել նաեւ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը: Նա բարի ճանապարհ եւ հաճելի ժամանց ցանկացավ ծնողներին, խաղաղ ծառայություն` հաոցյ բանակի զինվորներին:
Ծնողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին նման ձեռնարկի համար` նշելով, որ այդ հնարավորությունը իրենց համար խիստ անհրաժեշտ եւ օգտակար է թե’ իրենց, եւ թե’ զինվորների համար:
Ընդհանուր առմամբ, իրենց զավակներին տեսնելու հնարավորություն է ընձեռնվել ավելի քան 200 ժամկետային զինծառայողի ծնողների ու հարազատների: Խմբի մեջ ընդգրկված են նաեւ բժիշկներ, երաժշտական համույթներ:
Բարձրակարգ ավտոբուսները մարզպետարանից ուղեւորվեցին երեկոյան, ժամը 19:00-ին: Ուղեվորությունը կազմակերպելու համար մարզի ղեկավարությունը համագործակցել եւ համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների հետ:

/Տեսանյութ/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:40:37