Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Ավան համայնքում բացվեց ֆիդայապետ Արաբոյի կիսանդրին

15.09.2015

Արագածոտնի մարզի Ավան համայնքում բացվեց հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայապետ Արաբոյի կիսանդրին: Բացման արարողությանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանց էլ տրվեց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում կանգնեցված կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը:
Ողջունելով ներկաներին` մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ հայ ֆիդայապետի արձանի տեղադրումը մեծ խորհուրդ ունի: Այն մեկն է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ծրագրերից, որի շրջանակում մարզում հարյուրավոր միջոցառումներ են իրականացվել: Ի դեմս Արաբոյի, մարզպետը մեծարանքի խոսքեր հղեց հայ բոլոր ֆիդայիներին, որոնց քաջարի կերպարները հերոսության ու հայրենասիրության օրինակ են ծառայում հայոց նորօրյա հերոսների համար:
-Հայ ֆիդայապետի կիսանդրու տեղադրումով մենք եւս մեկ անգամ մեծարում եւ արժանին ենք մատուցում մեր անցյալի հերոսներին, եւ փաստում, որ, ի վերջո, իրականացել է նրանց եւ մեր նախնիների երազանքը` ունենալ ազատ եւ անկախ հայրենիք, պետական դրոշ, որի ներքո վստահորեն առաջ է քայլում ներկա սերունդը:
Հանդիսավոր արարողության ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի ներկայացուցիչների կողմից հոգեհանգստի կարգ մատուցվեց՝ ի հիշատակ ազգային ազատագրական պայքարում զոհվածների հիշատակի: Միջոցառումն ուղեկցվեց ազգագրական երգ ու պարով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51