Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը հանդիպել է ԼՂՀ նախագահի, վարչապետի եւ պաշտպանության նախարարության շտաբային կազմի հետ

11.09.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի երկօրյա այցելություն է կազմակերպվել ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին: Խումբը ղեկավարում է մարզպետ Սարգիս Սահակյանը:
Սեպտեմբերի 11-ին կայացել է Սարգիս Սահակյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում Արցախի նախագահը եւ Արագածոտնի մարզպետը զրուցել են այցելության հետ կապված մանրամասների շուրջ, քննարկվել են համատեղ իրականացվելիք ծրագրեր: Բակո Սահակյանը կարեւորել է, որ նման այցելությունները նպաստում են բանակ-ընտանիք կապի ամրապնդմանը: Իսկ զինվորների մոտ առավել է դրսեւորվում ծառայության հանդեպ պատասխանատվության զգացումը:
Մարզպետ Սարգիս Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Մարզպետը վարչապետի հետ քննարկել է ինչպես արդեն ավանդական դարձած իրենց այցելություններին, այնպես էլ Հադրութի շրջանի հետ Արագածոտնի մարզի համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:
Կայացել է նաեւ Սարգիս Սահակյանի եւ ԼՂՀ ՊՆ շտաբային կազմի հանդիպումը: Կողմերը կարեւորել են զինծառայողների եւ նրանց հարազատների հանդիպման այս ձեւաչաձը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք հետագայում շարունակելու վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51