Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարգիս Սահակյանն այցելեց Թալինի բժշկական կենտրոն

17.09.2015

Մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Թալինի բժշկական կենտրոն, որպեսզի տեղում ծանոթանա վերջին օրերին աղիքային ինֆեկցիայից տուժած բնակիչների վիճակին:
Մարզպետը հանդիպեց հիվանդներին, զրուցեց նրանց հետ եւ տեղեկացավ, որ ապաքինումն ընթանում է բնականոն հունով, եւ առաջիկայում նրանք կարող են տուն վերադառնալ:
Բժշկական կենտրոնի ղեկավարությունը մարզպետին տեղեկացրեց, որ առկա են բոլոր հնարավորությունները, կա դեղորայքային բավարար քանակություն, որպեսզի բուժումը լիարժեք եւ արդյունավետ կատարվի: Հետեւողական հսկողության ներքո են նաեւ այն բնակիչները, ովքեր արդեն ապաքինվել են եւ տուն են գնացել: Նրանց հետ մշտապես կապի մեջ են բուժքույրերը եւ գործնական աջակցություն են ցուցաբերում:
Հիշեցնենք, որ խնդիրը քննարկելու նպատակով մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Կարեն Իսախանյանը, ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի աշխատակիցները: Ինֆեկցիոն բռնկումները կանխելու նպատակով մարզպետի հանձնարարությամբ իրականացվում են մի շարք միջոցառումներ: Բժշկական հաստատությունների կողմից կատարվում են կանխարգելիչ պատվաստումներ, լրացուցիչ վերահսկողություն է սահմանվել խմելաջրի համակարգի գործունեւության, ջրի սանտարահիգիենիկ որակի պահպանման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51