Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի այցը Թալինի տարածաշրջանի համայնքներ

17.09.2015

Աշխատանքային կարեւոր գործառույթներից մեկը համարելով բնակիչների հետ հանդիպումը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն կազմակերպելուց բացի, պարբերաբար այցելում է համայնքներ եւ տեղերում հանդիպումներ անցկացնում:
Հերթական այցը կայացավ սեպտեմբերի 16-ին` Թալինի տարածաշրջանի Զարինջա, Հացաշեն, Ցամաքասար, Ծաղկասար եւ Մաստարա համայնքներում:
Բոլոր համայնքներում էլ գյուղացիները գոհունակությամբ եւ շնորհակալությամբ ընդունեցին մարզպետի այցը` այն դիտելով իբրեւ իրենց հանդեպ ուշադրության եւ հարգանքի նշան: Առանձնակի երախտագիտությամբ բնակիչները նշեցին մարզպետի նախաձեռնությամն եւ ղեկավարությամբ իրականացված այցելությունը դեպի Արցախի, որի ժամանակ իրենցից շատերը հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց զիվոր որդիներին: Բնակիչները ներկայացրին իրենց համայնքներում առկա հիմնախնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին ճանապարհների, դպրոցների վերանորոգմանը, խմելու եւ ոռոգման ջրի մատակարարմանը, հանրային բնույթի այլ հարցերի:
Մարզպետը պարզաբանեց, որ բարձրացված բոլոր հարցերին էլ ինքը քաջածանոթ է, եւ դրանց լուծման ուղիներն էլ իրատեսական են: Դրանք բոլորն էլ ընթացքի մեջ են, որոնք իրականացվելու են ըստ ժամանակացույցի:
Եղան նաեւ անձնական բնույթի հարցադրումներ, որոնք դրական լուծում ստացան: Ըստ անհրաժեշտության, տրվեցին պետպատվերով բուժօգնություն ստանալու, ինչպես նաեւ առողջարանների ուղեգրեր, հատկացվեց դրամական օգնություն:
Սարգիս Սահակյանն ասաց, որ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ունեն օգտվելու կառավարության աջակցությամբ իրականացվող սերմացուի, դիզելային վառելիքի, ազոտական պարարտանյութի հատկացման ծրագրերից եւ հորդորեց ակտիվորեն ներգրավվել այս գործընթացին: Գյուղացիները տեղեկացան, որ առաջիկայում տարածաշրջանում հերթական անգամ իրականացվելու է ,,Լուըյս հայի աչքերին,, ծրագիրը, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Ներկայացնելով բուժօգնության, սոցիալական եւ այլ ոլորտներում առկա հնարավորությունները, մարզպետը գյուղացիներին առաջարկեց դիմել իրեն ցանկացած հարցով:
Սեպտեմբեր ամսին Սարգիս Սահակյանը հանդիպում կունենա նաեւ Ապարանի եւ Արագածի տարածաշրջանների համայնքներրի բնակիչների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:40:37