Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Բանակը պետության ամրոցն է,,

,,Բանակը պետության ամրոցն է,, 30.01.2014

,,Բանակը պետության ամրոցն է,,. այս խորագրի ներքո Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 22-ամյակին: Այն կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում, որտեղ ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն ավանդույթներ կան: Այստեղ գործում է կրակային պատրաստության կաբինետը, որն ունի մասնագիտացված լավագույն հնարավորությունները: Մասնակիցների թվում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզպետի տեղակալներ Նունե Մովսիսյանը, Մուշեղ Աբգարյանը, ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, պետական, ռազմական, հասարակական կառույցների ղեկավարներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, այլ հյուրեր...

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում 29.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ամփոփվում են 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվում 2014թ. ծրագրերն ու անելիքները: Հերթական խորհրդակցությունն այսօր անցկացվեց Արագածոտնի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ: Տեղեկացվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. իրականացվել է 117միջոցառում: Ընդհանուր առմամբ 2013թ. մարզում կատարվել է 35, 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 14,5 մլրդ դրամը` քաղաքաշինության, շուրջ 10 մլրդ դրամը` արդյունաբերության, 8 մլրդ դրամը` գյուղատնտեսության, 1,9 մլրդ դրամը` կրթության բնագավառներում...

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.01.2014

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը տոնական է: Նշվում է Հայկական բանակի կազմավորման տարեդարձը՝ պանծալի եւ փառավոր մի տոն, որն ամենքինս է: Յուրաքանչյուր հայորդի հպարտություն ու երախտագիտություն է տածում դեպի Հայկական բանակը, որի գոյությունը մեր նորանկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից է: Այս տարի լրանում է մեր բանակի ծննդյան 22-րդ տարեդարձը ...

        Ուրախ եւ հետաքրքիր ժամանց՝ փոքրիկների համար

Ուրախ եւ հետաքրքիր ժամանց՝ փոքրիկների համար 25.01.2014

Նոր տարվա եւ Սուրբ ծննդի տոների կապակցությամբ ADRA Հայաստան բարեգործական կազմակերպությունը Մարզպետարանի հետ համատեղ հետաքրքիր ծրագիր իրականացրեց Արագածոտնի մարզում: Աշնակ, Ագարակավան եւ Կաքավաձոր համայնքների 120 երեխաների համար կազմակերպվեցին Քրիստոսի ծնունդը ներկայացնող բեմական ներկայացում, հետաքրքիր հանդիպումներ եւ խաղեր...

Բարեսիրական հերթական ծրագիրը՝ Արագածոտնում 25.01.2014

Դիակոնիա բարեգործական հիմնադրամը Արագածոտնի մարզում իրականացրեց հերթական ծրագիրը: Սոցիալապես անապահով ընտանիքների տրամադրվեցին տարբեր սննդամթերքներ պարունակող տուփեր: Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի հետ համատեղ: Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով, նախապես կատարվել է ուսումնասիրություն, որպեսզի ապահովվի ծրագրի արդյունավետությունը: Ըստ այդմ, ծրագրի մեջ ընդգրկվել են Պարտիզակ, Կաքավաձոր եւ Ագարակավան համայնքները...

	Արդի կրթական հնարավորություններ՝ Արտենիի թիվ 1 դպրոցում

Արդի կրթական հնարավորություններ՝ Արտենիի թիվ 1 դպրոցում 23.01.2014

Արագածոտնի մարզի Արտենի համայնքում հիմնանորոգումից հետո վերաբացվել է թիվ 1 դպրոցի տարրականի մասնաշենքը եւ հիմնադրվել է ստեղծագործարանը: Հիմնարորոգումն իրականացրել է Մանուկների հիմնադրամը (COAF): Վերանորոգվել են դասասենյակները, հիմնվել է ատամների մաքրման կայան, կատարվել է նաեւ կահավորումը: Իսկ ստեղծագործարանը հիմնվել է ՎիվաՍԵԼ-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, որից կօգտվեն դպրոցի բոլոր աշակերտները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51