Նորություններ
Տեղի կունենա դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն 24.08.2015
Օգոստոսի 26-ին, ժամը 11.00-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում տեղի կունենա դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն: Օրակարգում` 2014-2015 ուսումնական տարում իրականացված աշխատանքների հաշվետվություն եւ նոր` 2015-2016 ուսումնական տարվա անելիքների քննարկում: Խորհրդակցությանը համընթաց, կկայանան հայոց լեզու, անգլերեն, ռուսաց լեզու, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, պատմություն առարկաներ դասավանդող ուսուցիչների եւ դասվարների սեկցիոն պարապմունքներ:

Կայացավ մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը 18.08.2015
ՀՀ Արագածոտնի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը կայացավ օգոստոսի 18-ին: Խորհրդի անդամների հետ քննարկվեց ՀՀ Անկախության 24-րդ տարելիցին նվիրված միջոցառման կազմակերպման հետ կապված հարցեր: Փոխմարզպետ նունե Մովսիսյանն առաջարկեց տեղերում ուսումնասիրել շնորհալի, տաղանդավոր երեխաների, պատանիների, տարբեր տարիքի ստեղծագործողների հնարավորություննրը, նրանց ընդգրկել կազմակերպվելիք մարզային միջոցառմանը...

ԱՄՆ դեսպանի այցը ՀՀ Արագածոտնի մարզ 10.08.2015
Շնորհիվ Կանզաս-Հայաստան գործընկերության ծրագրի, որը հաստատվել է 2003 թվականին, Աշտարակի բնակիչները շուտով բարեկարգ հիվանդանոց կունենան:
Մարզպետն այցելեց Պարտիզակ, Աշնակ, Վ. Բազմաբերդ համայնքներ եւ հանդիպեց բնակիչների հետ 07.08.2015
Օգոստոսի 6-ին Սարգիս Սահակյանն աշխատանքային այցով եղավ Թալինի տարածաշրջանի Պարտիզակ, Աշնակ եւ Վերին Բազմաբերդ համայնքներում եւ հանադիպեց բնակիչների հետ: Համայնքների ղեկավարները ներկայացրին իրենց մոտ իրականացված ծրագրերը, նշելով, որ ներկայումս շարունակվում են հանրային կարեւորություն ունեցող խնդիրների լուծման գործընթացմները: Նշվեց, որ ամենատարբեր հարցերի լուծումն իրականացվում է մարզպետի անմիջական աջակցութամբ եւ հետեւողականությամբ: Առանձնապես կարեւորեցին ոռոգման եւ խմելու ջրամատակարարման հարցերը: Զրուցելով բնակիչների հետ, մարզպետն ասաց, որ իրազեկ է տեղերում բարձրացված խնդիրներին եւ գյուղացիների համար պարզաբանումներ կատարեց դրանց լուծման վերաբերյալ...

ՀՀ Գյուղատնտեսության նախարարի այցը Արագածոտնի մարզ 06.08.2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 4-ին Արագածոտնի մարզում էր գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Ալցելություն համայնքներ 04.08.2015
Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետը պարոն Սահակյանը այցելելու է մարզի մի շարք համայնքներ: Մասնավորապես ժամը 11:00-ին լինելու է Բազմաղբյուր համայնքում, ժամը 12:00-ից Կարբի և Օհանավան համայնքերում, իսկ ժամը 14:30-ին Հնաբերդ համայնքում:


