Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԷՐԳՐԻ ՀԱՄԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

20.10.2015

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 17-ին Նոր Արթիկ համայնքում կայացավ <<էրգրի համի հիշողություն>> ազգային ուտեստի փառատոնը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին: Փառատոնը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
<<Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա>> հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող այս միջոցառումը արդեն ավանդական է դարձել եւ նպատակ ունի պահպանելու եւ սերունդներին փոխանցելու Էրգիրը ու նրա համի հիշողությունը:
Փառատոնին մասնակից համայնքները ներկայացել էին ազգային կերակուրներով, քաղցրավենիքով, մրգերով, բանջարեղենով լի սեղաններ: Ազգային ավանդական սննդատեսակներով ներկայացել էին Նոր Արթիկի, Սուսերի, Զարինջայի,Ցամաքասարի, Թաթուլի, Արտենիի, Մաստարայի, Ոսկեհատի, Ոսկեվազի, Ագարակի համայնքները, Աշտարակ քաղաքը, Մուղնի գյուղը: Նրանք ներկայացրել էին հայկական կերակուրների համար բնութագրական , էկոլոգիապես մաքուր բուսական՝ հացահատիկային, ընդեղենով, մսամթերքի եւ կաթնային հիմքով կերակրատեսակներ: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր ոչ միայն այսօրվա համայնքի, այլև Արևմտյան Հայաստանի՝ կորցրած հայրենիքի բնակավայրերից մեկին բնորոշ կերակրատեսակներ, որոնց անունները անունը ներկայացված էր՝ Սասուն, Մուշ, Վան, Վասպուրական,Կարս, Էրզրում, Ալաշկերտ, Խոյի Սալմաստ գավառ, Ցրոնք, Շենիկ :
Ավանդական ուտեստների ներկայացումը առավել տոնական դարձավ Նոր Արթիկի միջնակարգ դպրոցի,Ներքին Սասնաշենի <<Անդոկ>>, Ներքին Բազմաբերդի <<Գորանի>>, Ոսկեվազի մշակույթի տների եւ Բյուրականի <<Տոնացույց>> համույթների ելույթներով, հայ ազգային ավանդական պարերի, խմբերգերի եւ անհատական երգերի ներկայացմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:53:24