Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզը մասնակցեց «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին

19.10.2015

Արագածոտնի մարզը ներկայացուցչական կազմով մասնակցեց Գյքւղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «ԱրմՊրոդԷքսպո 2015» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:
,,Արագածոտնի մարզ,, տաղավարում ներկայացված էին մարզում արտադրվող գյուղատնտեսական արտադրատեսակները` կաթնամթերքներ, մսամթերքներ, մրգեր, բանջարեղեն, ավանդական մշակաբույսեր, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներ, անուշեղեն, պահածոներ եւ այլ մթերքներ: Հետաքրքիր ձեւավորումներով ցուցադրված էին ազգային կերակրատեսակները, կոլորիտային երանգավորում ունեցող պատկերներ:
Ցուցահանդեսի առաջին օրը տաղավարում ներկա էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Այստեղ նա դիմավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում մարզի այս տարվա ձեռքբերումները: Ի դեպ, տաղավարում, մեծադիր պաստառի վրա ներկայացված էին ոլորտի բոլոր ցուցանիշերը, որոնք, ընդհանուր առմամբ, բարձր են նախորդ տարիների համեմատ:
Մարզի ներկայացուցիչները մասնակցեցին նաեւ «Հայագրոֆորում» համաժողովին: Խումբը բաղկացած էր 30 անդամից, որոնց մեջ էին համայնքի ղեկավարներ, գյուղատնտեսության ոլորտի լավագույն մասնագետներ, ֆերմերներ: Գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի եւ բեղմնավոր աշխատանքի համար երկու մասնակցի հանձնվեց ՀՀ գյուղնախարարության ,, գյուղատնտեսական նվաճումների համար,, ոսկե մեդալ, եւ երկուսին` շնորհակալագիր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24