Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 11.02.2014

Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման սահմանված կարգի համաձայն, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2014 թ. մարտի 14-ին, ժամը 12.00-ին Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար ընդունելություն կկազմակերպի Թալինի քաղաքապետարանում, մարտի 21-ին, ժամը 12.00-ին՝ Ապարանի քաղաքապետարանում՝ Ապարանի տարածաշրջանի քաղաքացիների համար, մարտի 28-ին, ժամը 12.00-ին՝ Ծաղկահովիտի համայնքապետարանում՝ Արագածի տարածաշրջանի բնակիչների համար:

Արագածոտնի մարզում շարունակվում են Բանակի օրվան նվիրված միջոցառումները

Արագածոտնի մարզում շարունակվում են Բանակի օրվան նվիրված միջոցառումները 10.02.2014

Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցում կայացավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված Բանակի օրվան: Ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Արագածոտնի թեմի առաջնորդարանի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Ոսկեվազի հովվության հոգեւոր հովիվ Տեր Զորայր քահանա Կարապետյանը, «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը...

Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ 07.02.2014

Փետրվարի 2-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ցուցակագրված 16 քաղաքացիները բոլորն էլ ներկայացել էին: Եվս 10 քաղաքացի ընդունելության եկան առանց նախապես հերթագրման: Բոլոր քաղաքացիներն էի ունեին դրամական օգնության խնդիր: Բոլորի դիմումներն էլ բավարարվեց: Բացի այդ հարցը, քաղաքացիներից մեկը ուներ նաեւ երեխայի աչքի վիրահատության, մեկ ուրիշը՝ կենսաթոշակի վերահաշվարկի խնդիր: Երկու հարցերի կապակցությամբ էլ մարզպետը համապատասխան ստորաբաժանման ղեկավարներին հանձնարարեց տեղում ուսումնասիրել հարցը: Դրանց լուծման խնդիրը դրվեց ընթացքի մեջ:

Մարզպետը մասնակցեց նորակոչիկների երդման արարողությանը 03.02.2014

Փետրվարի 2-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց ՀՀ ՊՆ Մուղնիում տեղակայված զորամաս, որտեղ կայացավ նորակոչիկների երդման արարողություն: Այդ կապակցությամբ զորամաս էին այցելել նաեւ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ ու մտերիմներ: Հանդիսավոր պայմաններում նորակոչիկները հայրենիքին անմնացորդ եւ հավատարիմ ծառայելու երդում տվեցին: Նրանց օրհնանքի խոսք հղեց Արագածոտնի թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչը, որին հաջորդեցին ներկաների շնորհավորանքները: Ողջույնելով նորակոչիկներին, մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի եւ այդ բանակում նրանց ծառայության անցնելու կապակցությամբ...

Արագածոտնի մարզային գրադարանում նշվեց Պարույր Սևակի 90 ամյակը

Արագածոտնի մարզային գրադարանում նշվեց Պարույր Սևակի 90 ամյակը 01.02.2014

Արագածոտնի Վ. Պետրոսյանի անվ. մարզային գրադարանը միջոցառում էր պատրաստել հայ մեծ բանաստեղծ Պ. Սևակի ծննդյան 90 ամյակի կապակցությամբ: Գրադարանի աշխատակիցները ներկայացրին գրական կոմպոզիցիա` նվիրված մեծ պոետի կյանքին ու ստեղծագործությանը` առավելապես անդրադառնալով բանաստեղծի սիրերգությանը, այդ թվում հանրահայտ ,,Երգ երգոց>,,ին...

Ծննունդների թիվը՝ հունվար ամսին 01.02.2014

Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. հունվար ամսին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 99 ծնունդ: Նրանցից 53-ը տղա է, 46-ը՝ աղջիկ: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 28 երեխա: Այստեղ տղաների եւ աղջիկների թիվը հավասար է՝ 14-ական: Ապարանում եւս հավասարաչափ տղա եւ աղջիկ են ծնվել՝ ընդամենը 18 երեխա: Թալինում ծնվել է 37 երեխա: Այստեղ գերակշռում են տղաները՝ 21, աղջիկների թիվը 16 է: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 16 ծնունդ, 9 տղա, 7 աղջիկ: Նախորդ ամսվա՝ 2013թ. դեկտեմբերի համեմատ, ի դեպ ծնունդների թիվը մարզում ավելացել է 7-ով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51