Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին ,,Տարազ-ֆեստ,, փառատոնի կազմակերպչական հարցեր

Քննարկվեցին ,,Տարազ-ֆեստ,, փառատոնի կազմակերպչական հարցեր 11.03.2014

Մայիսի 25-ին Թալին քաղաքում կայանալիք ,,Տարազ-ֆեստ,, փառատոնի կազմակերպման շրջանակում ՀՀ Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանն այցելեց Թալինի քաղաքապետարան, որտեղ կայացավ հանդիպում ՀՀ-ում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթի, Հայրենիքի զարգացման նախաձեռնության հիմնադրամի (HDIF) կազմակերպության գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանի, ,,Դիիմ քոմյունիքեյշըն,, կազմակերպության տնօրեն Րաֆֆի Նիզիբլեանի, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի, եւ այլոց հետ...

Շնորհավորանք՝  ծննդատանը

Շնորհավորանք՝ ծննդատանը 10.03.2014

Աշտարակի բժշկական կենտրոնի ծննդատանը գտնվող մայրիկների համար մարտի 10-ը սկսվեց հաճելի անակնկալով: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը այցելեց ծննդատուն եւ շնորհավորեց նորածիններին: Գեղեցիկ ծաղիկների, քաղցրավենիքի հետ փոխմարզպետը փոխանցեց մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորանքն ու բարեմաղթանքը: Բժշկական կենտրոնի ղեկավարների հետ հյուրը հանդիպեց մարտի 6-ից մինչեւ մարտի 10-ի լուսադեմը ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ եկած նորածիններին...

Կայացավ ,,Ընթերցանության օլիմպիադա 2014,,-ի մարզային փուլը

Կայացավ ,,Ընթերցանության օլիմպիադա 2014,,-ի մարզային փուլը 10.03.2014

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում կայացավ ,,Անտարես,, հրատարակչության կողմից նախաձեռնած ,,Ընթերցանության օլիմպիադա 2014,,-ի մարզային փուլը: Մասնակցում էր մարզի հանրակրթական դպրոցների 23 աշակերտ, ովքեր հաղթող էին ճանաչվել նախապես կայացած դպրոցական փուլում: Մրցույթի մասնակից բոլոր աշակերտներն էլ լավ էին պատրաստվել, եւ հանձնաժողովի անդամների համար դժվար էր ընտրություն կատարել: Ուստի, հանձնաժողովի նախագահ, Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանի առաջարկությամբ առաջին փուլում ընտրվեց 5 լավագույն մասնակից, որոնց միջեւ էլ անցկացվեց կրկնակի լսում...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ 07.03.2014

Սիրելի կանա՛յք, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ: Այս տոնը մենք նշում ենք մեծագույն սիրով, ակնածանքով ու երախտիքով: Թանկագին մայրե՛ր, քույրե՛ր, տիկնա՛յք, դուք մեր կյանքը առաջ եք մղում ձեր լավատեսությամբ, անսահման նվիրվածությամբ եւ ոգեւորիչ ուժով: Անփոխարինելի է ձեր դերը ոչ միայն հայ օջախների ամրության եւ ընտանեկան ջերմության պահպանման, այլեւ՝ ապագա սերունդների դաստիարակության, պետականաշինության գործում, քաղաքական, հասարակական, գործարարության ոլորտներում...

        Արագածոտնի մարզպետարանում նշվեց Մարտի 8-ը

Արագածոտնի մարզպետարանում նշվեց Մարտի 8-ը 07.03.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ մարզպետարանում հանդիսավորապես նշվեց Մարտի 8-ը: Մարզպետարանի կանանց, մարզի կրթական, առողջապահական,ոսցիալական հաստատությունների կին ներկայացուցիչներին շնորհավորանքի խոսք հղեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը: Նա ասաց, որ հայկական տոնացույցի մեջ Մարտի 8-ը առանձնակի իմաստ ունի: Այն սիրով նշվում է բոլոր ընտանիքներում, աշխատավայրերում, քանզի սա լավագույն առիթ է գնահատելու, մեծարելու կանանց, մայրերին, քույրերին...

Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը կսկսի աշխատանքները 07.03.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր: Հանձնաժողովը ղեկավարում է տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, կազմում ընդգրկված են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24