Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում կայացավ թումանյանական փառատոն

Արագածոտնում կայացավ թումանյանական փառատոն 27.02.2014

Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 ամյակին նվիրված փառատոն: Ներկա էին Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, այլ պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ եւ աշակերտներ: Փառատոնին ամենայն պատասխանատվությամբ էին պատրաստվել մասնակից 16 դպրոցները: Թումանյանական արվեստը ներկայացվեց ամբողջությամբ եւ բարձր պատրաստվածությամբ: Առաջին հատվածում 4 դպրոցի կողմից ներկայացվեց Հովհաննես Թումանյանի կյանքի եւ գործունեության մանրամասները: Հաջորդիվ անդրադարձ եղավ նրա քառյակներին, բեմականացվեցին լեգենդներն ու հեքիաթները: Իսկ դպրոցներից 4-ը ներկայացավ ,,Անուշ,, օպերայի կատարմամբ:

Ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադան 25.02.2014

Արագածոտնի մարզում ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Այն մեկնարկել է փետրվարի 22-ին եւ կավարտվի մարտի 11-ին: Դպրոցականները իրենց գիտելիքների իմացությամբ մրցում են 12 առարկաներից, որտեղ էլ լավագույն արդյունք ունեցողները մասնակցելու են օլիմպիադայի հանրապետական փուլին: Օլիմպիադայի տարածաշրջանային փուլը կայացել է փետրվարի 7-17-ը, որին մասնակցել է 2062 աշակերտ: Մարզային փուլ է անվել նրանցից 239-ը: Այս տարվա հաղթողներին, ի դեպ, համար մեկ այլ անակնկալ է սպասվում: Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով պայմանավորվածություն է ձեռք բերվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ, համաձայն որի մարզային օլիմպիադայում լավագույն արդյունք գրանցած 15 աշակերտ կանդամագրվի ,,Թումոյին,, եւ երկու տարի շարունակ ուսուցում կանցնի այնտեղ:

Նորակոչիկների երդման արարողություն՝ Մուղնիում

Նորակոչիկների երդման արարողություն՝ Մուղնիում 22.02.2014

ՀՀ ՊՆ Մուղնիում տեղակայված զորամասում կայացավ նորակոչիկներրի երդման արարողություն, որին մասնակից եղավ Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Հանդիսավոր պայմաններում իրենց հրամանատարների, ծնողների եւ զինակից ընկերների ներկայությամբ զինվորները հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում տվեցին: Զինվորական քայլերթից հետո հնչեցին շնորհավորանքի խոսքեր: Ողջույնի խոսք ասաց փոխմարզպետ Ն. Մովսիսյանը: Շնորհավորելով նորակոչիկներին, նրանց ծնողներին, հրամանատարներին, նա ասաց

Մայրենիի օրը՝ Օշականի դպրատանը

Մայրենիի օրը՝ Օշականի դպրատանը 21.02.2014

Հայոց պետական տոնացույցում փետրվարի 21-ին նշվում է Մայրենիի օրը: Տոնին նվիրված միջոցառումների շրջանակում մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Օշականի դպրատանը կազմակերպված միջոցառմանը: Օրվա առիթով Օշական էին այցելել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այլ պաշտոնյաներ, մտավորականներ: Արարողությունը սկսվեց Սրբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ուր Տերունական աղոթքից հետո խոնարհումի տորք մատուցվեց Մեսրոպ Մաշտոցի շիրմին, դրվեցին ծաղիկներ, կատարվեց մոմավառություն...

Մարզային գրադարանում թումանյանական օր էր

Մարզային գրադարանում թումանյանական օր էր 21.02.2014

Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարանում թումանյանական օր էր: Հայ բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008թվականից սկսած տոնվում է որպես գրքի նվիրատվության օր: Օրվա խորհրդին համահունչ, գրադարանը գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել, գրական – երաժշտական կոմպոզիցիա, մանկական բաժնի ակտիվ ընթերցողների մասնակցությամբ: Երեխաների կատարմամբ հնչեցին բոլորի համար շատ սիրելի բանաստեղծություններ, քառյակներ: Դիտարժան էր նրանց մատուցած բեմականացված հատվածը ,,Անուշ,, պոեմից...

Կկայանա մարզխորհրդի նիստ 14.02.2014

Փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարզխորհրդի նիստ: Օրակարգ՝ 1. Գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին /զեկ. մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/: 2. 2014թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացի մասին/ զեկ. մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. ԳԱԼՍՏՅԱՆ /: 3. Կրոնական կազմակերպությունների կողմից մարզի համայնքներում կատարած կամ կատարվելիք աշխատանքների մասին: /զեկ.` ՏԻՄ վարչության պետ Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ/...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11