Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոն ՊՈԱԿ <<Արագածոտն>> մասնաճյուղը մեկնաբանում է. ինչ է անհրաժեշտ իմանալ սնկերի մասին թունավորումներից խուսափելու համար

26.10.2015

Սննդային արժեքայնությամբ տարբերում են սնկերի 4 խումբ. 1-ին խմբում ամենաարժեքավոր տեսակներն են սպիտակ սունկը, կաթնասունկը, կոճղասունկը, շեկլիկը, 2-րդում՝ միջին որակի սնկերը՝ կեչասունկը, կաղամախասունկը, յուղասունկը, աղվեսասունկը, շամպինյոնը, ալիքասունկը, 3-րդում՝ մամռասունկը, սև կաթնասունկը, ցլասունկը, խոնավասունկը, 4-րդում՝ քիչ արժեքավոր սնկերը՝ ճռճռուկը, գոմաղբասունկը, կծվասունկը և այլն:

Հայաստանի անտառներում և դաշտերում աճող սնկերից անենաանվտանգն են շամպինիոնն ու ծառի սունկը, սակայն այստեղ աճում են նաեւ շամպինիոնի նման այլ սնկեր, որոնք պայմանական պիտանի սնկերի շարքից են։
– Դրանք շատ նման են շամպինիոնին եւ ամեն մեկը չի կարող այն տարբերել
Մարդիկ, լավ չճանաչելով դրանք, անտառներից հավաքում, խորովում, ուտում են եւ թունավորվում։ Պայմանական պիտանի սնկերն անհրաժեշտ է քաղելուց հետո երկար չպահել եւ շատ եփել:
Խորհուրդ է տրվում անտառներից հավաքած, շուկաներից գնված, ավտոմայրուղիների, գործարանների մերձակայքում աճած սնկեր չհավաքել և չօգտագործել:

«Սնկերը վտանգավոր հատկություն ունեն, կլանում են թունաքիմիկատներ, ծանր մետաղներ, որ շատ դեպքերում մարդը կարող է թունավորվել ոչ թե սնկի թունավոր լինելուց, այլ դրանում առկա ծանր մետաղների, թունաքիմիկատների բարձր քանակությունից:

Սնկից թունավորվելու դեպքում` խորհուրդ է տրվում ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել շտապօգնություն, սակայն մինչև շտապօգնության ժամանումը` անհրաժեշտ է շատ հեղուկներ խմել, որը կառաջացնի փսխում, օգտագործել ակտիվ ածուխ, լվացումներ կատարել:

Եվ պետք է հիշել,որ հնարավոր չէ նախապես ստուգել սնկի թունավոր լինելը,
«Խորհուրդ է տրվում սեփական ուժերով չփորձել որոշել սնկի ուտելի կամ ոչ ուտելի լինելը, անգամ սնկաբանները դժվարությամբ են դա անում: Սնկերը ստուգելու համար կան հատուկ որոշիչներ»:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ թունավորման ախտանիշների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, նույնիսկ եթե Դուք, Ձեր կարծիքով, ոչ մի վտանգավոր բան չեք կերել:
Թունավորման ախտանիշներն են՝
/սրտխառնոց,փսխում,գլխացավ,ընդհանուր թուլություն/
Եթե այս ախտանիշները ի հայտ են գալիս սունկ ուտելուց որոշ ժամանակ անց, շտապ դիմեք բժիշկի կամ շտապօգնություն կանչեք, քանի որ սնկից թունավորումը կարող է բավական վտանգավոր լինել:
Ինչպե՞ս խուսափել սնկից թունավորումից:
Թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում՝
• Չհավաքել, չգնել եւ սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
• Սունկ գնել միայն խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
• Երեխաներին եւ հղի կանանց խորհուրդ չի տրվում սունկ օգտագործել:
• Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են եւ կարող են բերել թունավորման:
Հիշեցնենք, որ, ըստ մասնագետների, Հայաստանում աճող թունավոր սնկերը բավական դժվար է տարբերել անվտանգներից, քանի որ դրանք երբեմն շատ նման են, եւ զարմանալի չէ, որ գրանցվող բոլոր թունավորման դեպքերը եղել են մարդկանց կողմից ինքնուրույն հավաքած սնկերից:

Թունավոր սնկերը պարունակում են որոշ օրգանական միացություններ, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների կենտրոնական նյարդային, սիրտ անոթային համակարգի վրա կարող են դառնալ օրգանիզմի կործանման պատճառ:Սնկի սեզոնի սկսվելուն պես սկսվում են մարդկանց մասսայական թունավորումները: Ամենածանր թունավորումների պատճառ է դառնում դժգույն պոգանկան (Amanita phalloides): Այն պարունակում է ամանիտոտոքսին կոչվող ուժեղ թույնը, որը չիքայքայվում նույնիսկ ջերմային մշակումից և չի լուծվում ջրում:Սովորաբար դժգույն պոգանկան շփոթում են շամպինիոնի հետ:Մոլորություն է կարծել, թե սնկի թունավոր լինելը կարելի է պարզել արծաթի, սոխի կամ սխտորի միջոցով: Բացի այդ, նույնիսկ անվնաս սնկերը նախորոք պետք է պահել ջրի մեջ, ապա նախապես եփել պատրաստելուն: Չի կարելի օգտագործել նախորդ օրերին եփված սունկը:Սնկով թունավորման պատճառ կարող է լինել՝ առանց մշակման տևական պահպանումը:
Պետք է խուսափել հաճախ սունկ օգտագործել, քանիոր դրանք ծանրամարս են:


ՀՀԱՆ ՀՎԿ ազգային կենտրոն ՊՈԱԿ <<Արագածոտն>> մ/ճ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11