Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում բանաստեղծ Հովիկ Հովեյանի հետ

23.10.2015

Արագածոտնի մարզպետը Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում  մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանի հետ:
Միջոցառմանը, որը տեղի ունեցավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցում, ներկա էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Բանաստեղծի հետ ժամանած հյուրերի թվում էին ,,Հայագիտակ,, հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վարդ Մանուկյանը, ՀՀ գրողների միության անդամ, բանաստեղծ, նկարիչ Արեւշատ Ավագյանը, այլ հյուրեր մարզի կրթօջախներից, մշակույթի կենտրոններից:
Կազմակերպիչները օրվա խորհրդին համահունչ տեսք էին բերել դահլիճը` հաղորդելով աշնանային գեղեցիկ տրամադրություն: Առանձին հատվածում ցուցադրված էին բանաստեղծի` տարբեր տարիներին լույս տեղած բանաստեղծությունների գրքերը, վերլուծական հրատարակությունները: Դրանցում առանձնացվեց վերջին` ,,Անժամանակություն,, ժողովածուն, որի շնոհրանդեսը կայացավ:
Մանկավարժների, աշակերտների կողմից հնչեցին Հովեյանի բանաստեղծությունները, որոնք զուգակցվեցին երգերի ու պարերի կատարումներուվ: Ներկաները խոսեցին Հովեյան-բանաստեղծի գրականության գեղարվեստական արժանիքների, հայկական ժամանակակից պոեզիայի մեջ նրա դերի ու նշանակության մասին: Միաժամանակ ներկայացվեց բանաստեղծի արմատների, նրա շառավիղների եւ զավակների նկարագիրը:
Իր խոսքում Սարգիս Սահակյանը Հովիկ Հովեյանին բնութագրեց ոչ միայն իբրեւ մեծ բանաստեղծ ու մտավորական, այլեւ `իբրեւ հայրենակից, ում արմատները սերում են Ներքին Բազմաբերդից եւ կարեւորեց, որ այդ գերդաստանի բոլոր շառավիղները մտավորականներ են, մշակությի ոլորտում ունեն իրենց ներկայացուցչական դերը:
Հանդիպման կազմակերպման կապակցությամբ բանաստեղծ Հովիկ Հովեյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին եւ նշեց, որ նա այդ միջոցառումը դիտում է իբրեւ ընդհանրապես գիր ու գրականության, մտավորականի հանդեպ ուշադրության, գնահատված լինելու արգասիք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:53:24