Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտենիի թիվ 1 դպրոցը նոր մարզադահլիճ ունեցավ

23.10.2015

Արագածոտնի մարզի Արտենիի` 300 աշախերտ ունեցող թիվ 1 միջնակարգ դպրոցը տոնեց վերանորոգված և վերազինված մարզադահլիճի նորամուտը:
COAF-ի / Հայաստանի մանուկների հիմնադրամ/ ջանքերով իրականացված մարզադահլիճի նորոգումանը աջակցել է մարզպետ Սարգիս Սահակյանը: Ծրագիրը հնարավոր է եղել իրագործել բարերարներ Արա և Սոնյա Հասեթների ֆինանսավորմամբ, ինչպես նաև Գերմանիայում գործող Nairi e.V.-für die Kinder Armeniens (Հայաստանի երեխաների համար) հասարակական կազմակերպության ներդրումների շնորհիվ:
Դեռ 2013 թ. հոկտեմբերին «Գերմանիայի ամենաուժեղ մարդը» ճանաչված ծանրամարտիկ, կուլտուրիստ և ծանրամարտի ռեկորդակիր Պատրիկ Բաբումյանն այցելել էր Արտենիի դպրոց: Արդյունքում, միավորելով իր ուժերը Nairi e.V.-für die Kinder Armeniens ընկերության հետ, մասնակցել է մարզադահլիճի վերանորոգմանն անհրաժեշտ դրամահավաքին՝ ապահովելու հատակի նորոգումն ու ջեռուցումը:
Նորաբաց դահլիճում Արտենիի դպրոցականների մասնակցությամբ անցկացվեց ներդպրոցական սպորտլանդիա, որտեղ աշակերտները դրսեւորեցին ֆիզիկական պատրաստության իրենց լավագույն հատկանիշները:
COAF-ի կրթական ծրագրերի շրջանակներում Արտենիի դպրոցում հիմնադրվել և գործում է ստեղծագործարան՝ հագեցած տեխնոլոգիայի և գիտելիքի վերջին խոսքով, իրականացվել են կրթական, առողջապահական մի շարք ծրագրեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11