Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Արագածի տարածաշրջանում

Մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Արագածի տարածաշրջանում 28.03.2014

Մարտի 28-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Ծաղկահովիտի համայնքապետարանում կազմակերպեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Արագածի տարածաշրջանի բնակիչները: Մինչ ընդունելությունը սկսելը, Սարգիս Սահակյանըտ հանդիպեց համայնքապետերի հետ: Քննարկվեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընթացքին, ինչպես նաեւ համայնքներում իրականացվող ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր: Ընդունելության ժամանակ, ընդհանուր առմամբ, բարձրացվեց ավելի քան 50 հարց...

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 27.03.2014

Ուշադրություն Մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև...

Կայացավ պատանի ընթերցողների մրցույթի մարզային փուլը

Կայացավ պատանի ընթերցողների մրցույթի մարզային փուլը 27.03.2014

Ռուսաստանի Դաշնության «Живая классика» պատանի ընթերցողների միջազգային մրցույթի հիմնադրամի հանրակրթական դպրոցների 7-րդ դասարանի աշակերտների hամար անց է կացվում է պատանի ընթերցողների մրցույթ: Այն իրականացվում է ՌԴ կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների, տեղեկատվական, հասարակական, պետական այլ կառույցների եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ղեկավարության ներքո: Մրցույթը նպատակ ունի նպաստել ընթերցանության հանդեպ սերն ու ուշադրությունը երեխաների շրջանում...

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի առաջին նիստը

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի առաջին նիստը 25.03.2014

ՀՀ վարչապետի 2014 թվականի փետրվարի 10- N 85 - Ա որոշմամբ ստեղծվում են ՀՀ մարզպետների առընթեր երիտասարդական խորհուրդներ: Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերում եւ համայնքներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելն է, երիտասարդական քաղաքականության համակարգված, հասցեավորված ու նպատակային իրականացմանը խթաները, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցությունն ապահովելն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը նպաստելն է...

Արագածոտնի մարզպետի ընդունելությունը՝ Ապարանի տարածաշրջանում 21.03.2014

Մարտի 21-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Ապարանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելություն կազմակերպեց Ապարանի տարածաշրջանի բնակիչների համար: Մարզպետի հետ հանդիպման եկան ինչպես Ապարան քաղաքից, այնպես էլ գյուղական համայնքներից՝ Լուսագյուղից, Վարդենուտից, Ափնայից, Արագածից, Հարթավանից, Արայից, Քուչակից, Ձորագլխից, Չքնաղից, Շենավանից, Ծաղկաշենից, Կայքից եւ այլ գյուղերից: Մարզպետն, ընդհանուր առմամբ, ընդունեց 47 բնակչի: Նրանք մարզպետին դիմեցին ամենատարբեր՝ դրամական աջակցության, բնակարանային, բժշկական օգնության, առողջարանի ուղեգրերի, սոցիալական, գազիֆիկացման եւ կենցաղային ու անձնական այլ հարցերով...

Որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները 20.03.2014

Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների բնակիչների հետ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մարտի 19-ին կայացած հանդիպման արդյունքները նույն օրը զեկուցվել են ՀՀ Նախագահին եւ ՀՀ վարչապետին: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ այսօր համայնքների բնակիչների հետ հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ տեղեկացրել, որ կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները: Բնակիչներին առաջարկվել է առանց որեւէ անհանգստության ձեռնամուխ լինել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11