Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անվանակոչություն` Արագածոտնի մարզի Արտաշավանի դպրոցում

30.05.2016

Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում մայիսի 30-ին տեղի ունեցավ նախնական զինվորական պատրաստականության կաբինետի անվանակոչության արարողություն: ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի որոշմամբ այն անվանակոչվեց Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, դպրոցի շրջանավարտ Քյարամ Սլոյանի անվամբ: Իր կատարած հերոսության համար ՀՀ նախագահի հրամանագրով Քյարամ Սլոյանն արժանացել է ,, Մարտական խաչ առաջին աստիճանի,, շքանշանի:
Անվանակոչության հանդիսությանը մասնակցում էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, մարզային ուժային կառույցների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
Անվանակոչված կաբինետում բացվեց Քյարամ Սլոյանի կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Սևակը:
Իր ելույթում մարզպետը խոնարհումի խոսք հղեց զոհված զինծառայողի ծնողներին, հարազատներին, եւ նշեց, որ Քյարամի կերպարը ուսանելի օրինակ է ինչպես Արտաշավանի դպրոցականների, այնպես էլ բոլոր ժամանակների սերունդների համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58