Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

                Կայացավ ,,Կանանց դերը գյուղական համայնքներում,, թեմայով համաժողով

Կայացավ ,,Կանանց դերը գյուղական համայնքներում,, թեմայով համաժողով 18.03.2014

,,Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն,, հասարակական կազմակերպությունը Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում կազմակերպեց համաժողով` ,,Կանանց դերը գյուղական համայնքներում,, ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի մարզերի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, կանանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները...

Արագածոտնում ամփոփվեցին դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները 15.03.2014

Մարտի 11-ին ավարտվեց Արագածոտնի մարզի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Այն կազմակերպվեց 16 առարկաներից: Մարզային փուլին նախորդել էր տարածքայինը, որին մասնակցել էր 2018 դպրոցական: Նրանցից 358-ը մասնակցեց մարզային փուլին, որից 87 աշակերտ իրավունք ստացավ մասնակցելու դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին: Օլիմպիադայի մասնակիցների արդյունքները տեղադրված է մարզպետարանի պաշտոնական կայքի Տեղեկատվություն բաժնում, ինչպես նաեւ ուղարկված է բոլոր մասնակից դպրոցներին: Օլիմպիադայի հանրապետական փուլը կսկսվի մարտի 16-ից:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն  կատարեց Թալինինում

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Թալինինում 14.03.2014

Մարտի 14-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Թալինի տարածաշրջանի բնակիչների համար: Ընդունելությունը կայացավ Թալինի քաղաքապետարանում, որտեղ այցելեցին տարածաշրջանի համայնքների բնակիչները: Ընդհանուր առմամբ, ընդունելությանը մասնակցեց 40 բնակիչ: Նրանց դիմումներից 25- վերաբերում էին դրամական օգնություն ստանալուն, եւ բոլորն էլ բավարարվեց...

Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ շարունակում է աշխատանքները եւ առաջիկայում կհանդիպի նաեւ բնակիչների հետ 14.03.2014

Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ շարունակում է աշխատանքները եւ դրանց շրջանակում հանդիպումներ է նախատեսում նաեւ համայնքների բնակիչների հետ: Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկությունները սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն: Իսկ տարածված տեղեկությունները, թե այսօր առավոտյան բնակիչների հետ պետք է հանդիպեր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, իրականությանը չեն համապատասխանում...

,,Մեր մեծերը,, ծրագրի շրջանակում  Արագածոտնում  կայացավ հերթական միջոցառումը

,,Մեր մեծերը,, ծրագրի շրջանակում Արագածոտնում կայացավ հերթական միջոցառումը 13.03.2014

Հայաստան-սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարությունն իրականացնում է ,,Մեր մեծերը,, ծրագիրը, որի նպատակը նոր ձեւավորվող սերնդի մեջ հայրենասիրության արմատավորելն ու հայապահպանությանը նպաստելն է: Ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվում է միջոցառումների շարք: Դրանցից մեկը բոլորովին վերջերս Բյուրականի Հովհ. Թումանյանի անվան դպրոցում մեծն Թումանյանի ծննդյան 145 ամյակին նվիրված թեմատիկ փառատոնն էր

«Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակ,,-ը՝ Արագածոտնում 12.03.2014

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հանրապետությունում իրականացվում է «Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակ,,: Գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով կազմվել է «Բաց դռների օրերի» ժամանակացույց, համաձայն որի մարզի տարածաշրջանային բուժհաստատությունները համագործակցելու են մարզին կցված բժշկական կազմակերպությունների հետ: Բնակչությունը այդ մասին իրազեկվում է համապատասխան բուժհաստատությունների կողմից, ինչպես նաեւ մարզի լրատվամիջոցներում եւ մարզպետարանի պաշտոնական կայքում զետեղված լրատվությամբ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11