Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցներում հնչեց Վերջին զանգը

27.05.2016

Արագածոտնի մարզի 119 հանրակրթական դպրոցում մայիսի 27-ին հնչեց Վերջին զանգը: 2015-2016 ուսումնական տարում, ընդհանուր առմամբ, հիմնական դպրոցն ավարտում է 1289, միջնակարգը` 1146, ավագը` 270 աշակերտ:
Բոլոր դպրոցներում կազմակերպվեցին հանդիսություններ, որոնց ներկա էին մարզպետարանի ներկայացուցիչները: Նրանք շրջանավարտներին փոխանցեցին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորանքը` ուղղված շրջանավարտներին, ուսուցիչներին եւ ծնողներին:
Ձեւավորված ավանդույթի համաձայն, Վերջին զանգի արարողությունը զուգորդվեց Վերջին դասով, որին թե՛ աշակերտները, թե՛ նրանց ուսուցիչները, եւ թե՛ հյուրերը մասնակցեցին առանձնակի հուզականությամբ եւ ջերմությամբ:
Դպրոցներում հանդիսության արարողությունները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ, ի հիշատակ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոս մարտիկների:
Օրու խորհրդին համապատասպան, հնչեցին շնորհավորանքի, հրաժեշտի ու բարեմաղթանքի բազմաթիվ խոսքեր, կատարվեցին համահունչ բանաստեղծություններ, երգեր ու պարեր:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց Փարպիի Ղազար Փարպեցու անվան միջնակարգ դպրոց եւ մասնակիցը եղավ Վերջին դասի եւ Վերջին զանգի արարողություններին: Նա շնորհավորեց բոլոր շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին եւ ծնողներին:
Դիմելով շրջանավարտներին, մարզպետը հույս հայտնեց, որ ուսումնառության տարիներին ստացած գիտելիքները նրանց կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում եւ հորդորեց նրանց` լինել երկրի արժանավոր զավակներ, ի դեմս ում, կապվում է մեր հայրենիքի վաղվա օրը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58