Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

28.05.2016

  Հարգելի’ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ նշանակալից այս տոնի՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ:
1918թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած, հիրավի, հերոսական պայքարի արդյունքում: Բախտորոշ այդ իրադարձությամբ դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց անկախ պետականությունը: Նոր հեռանկարներ բացվեցին մեր պետության ապագան սեփական ուժի զորությամբ կերտելու, աշխարհի հետ ներդաշնակ զարգացման ուղին ոտք դնելու համար:
Ազգային միասնության, ազատության ու անկախության, ինքնիշխան պետականության գաղափարների շուրջ համախմբված` կանոնավոր զորքերի հետ կողք կողքի կենաց-մահու կռիվ էին տալիս մեր աշխարհազորայինները, ազատագրական պայքարի բովով անցած, առաջին աշխարհամարտի ժամանակ կամավորական շարժմանն անդամագրված մեր բազմաթիվ նշանավոր եւ անձնուրաց զորավարներն ու ռազմիկները, ժողովրդի բոլոր խավերը, քաղաքական ուժերի, հոգեւորականության ու մտավորականության ներկայացուցիչները:
Պատմության դասերը` փոխանցվելով սերնդե-սերունդ, իրենց հրաշալի դրսեւորումներն ունեցան նաեւ մեր օրերում՝ Շուշիի ազատագրման, Արցախյան հերոսամարտի ժամանակ, ինչպես նաեւ այսօր` հայրենիքի պետական սահմանները պաշտապանելու ընթացքում:
Կրկին շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ: Միասնությունն ու համախմբվածությունը թո’ղ որ զորավիգ լինեն մեզ առհավետ` մեր խաղաղ ու անվտանգ ապագան կերտելու, ձեռք բերածը պահպանելու, երկիրը շենացնելու եւ անկախ պետականությունը զորացնելու գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58