Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը 2015-2016 ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ

26.05.2016

Սիրելի՛ շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ, շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցական ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ:
Տոնական այս օրը գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել: Կրթօջախներում վերջին դասի հետ հնչում է վերջին զանգը, որի ղողանջները ուղեկցելու են ձեզ ողջ կյանքի ընթացքում` հաճելի հիշողություններ պարգեւելով աշակերտական անհոգ ու մտերմիկ կյանքի, դասընկերների, սիրելի ուսուցիչների մասին:
Բնական է այն հուզմունքը, որով համակված` դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, ուսուցիչներին եւ համադասարանցիներին: Դուք ավարտում եք ձեր կյանքի կարեւոր փուլերից մեկը եւ մուտք եք գործում պատասխանատու մի շրջան:
Վստահ եմ, որ ձեր երազանաքներին հասնելու համար դուք ունեք բավարար գիտելիքներ, կամք եւ բարոյական բարձր հատկանիշներ: Այդուհանդերձ, հաստատակամորեն կքայլեք մեծ կյանքի ճանապարհով, կլինեք պետության արժանավոր քաղաքացիներ եւ ձեր նպաստը կբերեք մեր պետության հետագա զարգացմանը:
Բարի երթ ձեզ, սիրելի’ շրջանավարտներ, մեծագույն հաջողություններ ձեր բոլոր հետագա ձեռնարկումներում:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58