Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտ ամսին Արագածոտնի մարզում ծնվել է 82 երեխա 01.04.2014

Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. մարտ ամսին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 82 ծնունդ: Նրանցից 47-ը տղա է, 35-ը՝ աղջիկ: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 24 երեխա՝ 11 տղա, 13 աղջիկ: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 10 տղա եւ 7 աղջիկ ՝ ընդամենը 17 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 34 երեխա: Այստեղ գերակշռում են տղաները՝ 20, աղջիկների թիվը 14 է: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ, որից 6-ը՝ տղա, եւ 1 աղջիկ:

Ապրիլի 3-ին կկայանա Արագածոտնի մարզխորհրդի նիստը 01.04.2014

2014 թ. ապրիլի 3-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կկայանա մարզխորհրդի նիստ՝ հետեւյակ օրակարգով. 1. Գարնան գյուղատնտեսական աշխատանքների, ցրտահարության պատճառած վնասների, ոռոգման ջրի տրման ժամկետների մասին /զեկ. մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/: 2. Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքների բյուջեները գանձապետական համակարգ մուտքագրման աշխատանքների մասին /զեկ. մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. ԳԱԼՍՏՅԱՆ...

Մարզում փակ ճանապարհներ չկան 31.03.2014

Օդի ջերմաստիճանի կտրուկ անկման եւ ձյան տեսքով տեղումների կանխատեսումներով պայմանավորված՝ Արագածոտնի մարզում նախապատրաստական գործընթացներ էին իրականացվել: Այդուհանդերձ, մարտի 30-ից սկսած առատ ձյունն ու բուքը դժվարին կացություն էր ստեղծել միջպետական, մարզային եւ համայնքային ճանապարհներին, որոշ բնակավայրեր հոսանքազրկվել էին: Մարզի ղեկավարության հանձնարարությամբ գործի դրվեցին վերականգնողական բոլոր հնարավոր միջոցները, իրականացվեց մայրուղիների մաքրման, մեքենաների խցանումների վերացման, էլեկտարականության մատակարարման վերականգնման աշխատանքներ...

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 31.03.2014

Ուշադրություն Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին` 7 աստիճան ցուրտ: Ապրիլի 1-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը, 2-5-ին կբարձրանա 8-10 աստիճանով:

Մարզերում առաջիկայում կմեկնարկեն հինգերորդ հրատապ ծրագրի իրականացման աշխատանքները 29.03.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստում ընդունված որոշմամբ շուրջ 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին` համայնքներում հրատապ խնդիրների լուծման նպատակով: Այս ծրագրով եւս, ինչպես նախորդ չորս հրատապ ծրագրերով, հիմնականում կիրականացվեն դպրոցաշինության, ճանապարհաշինության, բնակարանաշինության, ջրամատակարարման եւ համայնքներում հրատապ նշանակություն ունեցող այլ աշխատանքներ: Ա. Գեւորգյանը մարզպետներին առաջարկեց սկսել նախապատրաստական աշխատանքների իրականացումը` նախատեսված ծրագրերը ժամանակին կատարելու եւ ավարտելու համար...

Կլոր սեղան-քննարկում՝ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ

Կլոր սեղան-քննարկում՝ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ 29.03.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ կլոր սեղան-քննարկում՝ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Նման ձեւաչափով սա երկրորդ հանդիպումն է միջազգային տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, ընկերությունների ղեկավարների հետ, որը նպատակ ունի քննարկել, հստակեցնել ամենատարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Կլոր սեղանին ներկա էին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի, Դիակոնիա բարեգործական հիմնադրամի, GOAF (Մանուկների հիմնադրամ)-ի, Կազա Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24