Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Մեր մեծերը,, ծրագրի հերթական միջոցառումը նվիրված էր Սիամանթոյին

,,Մեր մեծերը,, ծրագրի հերթական միջոցառումը նվիրված էր Սիամանթոյին 09.04.2014

,,Մեր մեծերը,, ծրագրի շրջանակում ապրիլի 9-ին Արագածոտնի մարզում կայացավ հայ մեծանուն գրող Սիամանթոյի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված միջոցառում: Այն տեղի ունեցավ մարզկենտրոն Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում: Գրադարանի աշխատակիցները դիտարժան ձևավորմամբ եւ հետաքրքիր լուծումներով ներկայացրին եղեռնի նահատակ գրողի կարճատև, բայց բեղմնավոր կյանքի մասին պատմող նյութերը

Կայացավ մարտի վերջին տեղի ունեցած ցրտահարության վնասների չափը ուսումնասիրող հանձնաժողովի խորհրդակցություն 07.04.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ ապրիլի 7-ին կայացավ մարտի վերջին տեղի ունեցած ցրտահարության վնասների չափը ուսումնասիրող հանձնաժողովի խորհրդակցություն: Մարզպետը անդրադարձավ համայնքների ղեկավարների կողմից վնասի չափի մասին ներկայացված նախնական տվյալներին: Նա նշեց, որ կառավարության կողմից տուժած տնտեսություններին համապատասխան օժանդակություն է նախատեսվում, որն արտահայնտվելու է ինչպես դրամական փոխհատուցման, այնպես էլ շուրջ 1 տասնյակ տեսակի բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացուի կամ սածիլների, ազոտական պարարտանյութի, դիզելային վառելիքի տրամադրման տեսքով: Իսկ Աշտարակ քաղաքում, իրենց իսկ՝ քաղաքացիների առաջարկով, կտեղադրվի հակակարկտային կայան...

ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԵՐԸ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀԵՐԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԵՐԸ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀԵՐԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ 05.04.2014

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ԱՄՔՈՐ-Հայաստան հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է մարդկանց շահագործման խնդիրներին նվիրված դասընթացներ՝ թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ: Ծրագրի շրջանակներում ապրիլի 3-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ դասընթաց...

Արագածոտնի մարզխորհրդի նիստում քննարկվեցին օրախնդիր հարցեր 03.04.2014

Ապրիլի 3-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստ, որտեղ քննարկված հարցրեը վերաբերում էին գարնան-գյուղատնտեսական աշխատանքներին, մասնավորապես, մարտի վերջին եւ ապրիլի սկզբին արձանագրված ցրտահարություններին եւ դրա հետեւանքների վերացման խնդիրներին: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը տեղեկացրեց, որ մեծապես վնասվել են ծիրանի, սալորի, կեռասի եւ այլ պտղատու այգիները: Կրած վնասի չափի մասին հստակ եւ ճշգրիտ պատկեր կստացվի մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրություններից հետո: Այդ աշխատանքները կավարտվեն առաջիկա 3-4 օրվա ընթացքում...

	Շնորհավորանք՝ վաստակաշատ կանանց

Շնորհավորանք՝ վաստակաշատ կանանց 02.04.2014

Հայաստանի Հանրապաետական կուսակցության հիմնադրման օրվա եւ կանանց տոների միամսյակի առթիվ Արագածոտն մարզկենտրոն Աշտարակ քաղաքում՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ հանդիսություն, որին ներկա էին վաստակաշատ մանկավարժներ, բժիշկներ, սոցիալական ոլորտի աշխատակիցներ, հասարակական- քաղաքական ակտիվ կանայք: Մարդիկ, ովքեր մեծ ավանդ են ունեցել իրենց ոլորտներում, եւ այժմ էլ սեր ու հարգանք են վայելորմ հասարակության մեջ...

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ 02.04.2014

Ապրիլի 2-ը նշվում է որպես աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Այն ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի կողմից՝ 2007 թվականին, իսկ առաջին անգամ նշվել է 2008 թվականին: ՀՀ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը առաջին անգամ նշվեց նաև Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցում: Հանդիպմանը մասնակցում էին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, ոլորտի մասնագետներ, մանկավարժներ, պետական ծառայողներ, աուտիզմով հիվանդ երեխաների ծնողներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11