Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի այցը Արագածոտնի մարզ

28.06.2016


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 28-ին աշխատանքային այցով ժամանեց Արագածոտնի մարզ:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը և նախարարը այցելեցին Ապարան քաղաք, որտեղ կազմակերպվել էր աշխատաշուկա: Կրթական, առողջապահական, արտադրական կազմակերպությունները, անհատ ձեռնարկատիրական ընկերություններն ու ՍՊԸ-ները ներկայացրին իրենց ոլորտներում առկա թափուր աշխատատեղերը, որոնք հետաքրքրեցին աշխատանք փնտրող անձանց, երիտասարդներին, ուսանողներին:
Նախարարը եւ մարզպետը քննարկեցին մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ստեղծման հնարավորությունները: Մասնավորապես նախատեսվեց այդ նպատակով Ապարանում օգտագործել նախկին արհեստագործական ուսումնարանի շենքը, որը կիսաքանդ է եւ նարկայումս չի օգտագործվում, իսկ Աշտարակում այդ նպատակին ծատայեցնել բժշկական կենտրոնի մասնաշենքերից մի մասնաբաժին:
Արտեմ Ասատրյանը եւ Գաբրիել Գյոզալյանը այցելեցին նաեւ Փարպի համայնք եւ ծանոթացան ,,Վարձատրվող հասարակական աշխատանքներ,, ծրագրով այստեղ իրականացված խաղահրապարակի եւ դրա շրջակայքի բարեկարգման աշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58