Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխնախարար Շավարշ Քոչարյանի աշխատանքային այցը Արագածոտնի մարզ

11.06.2016

ՀՀ վարչապետի` Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու հանձնարարականի շրջանակում հունիսի 10-ին կայացավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային այցն Արագածոտնի մարզ և հանդիպումը բնակչության հետ:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մասնակցությամբ մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղությունները և խնդիրները, փոխհարաբերություններն անմիջական հարևանների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպական միության հետ:
Շավարշ Քոչարյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիային և ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58