Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ զորակոչային հանձնաժողովի նիստ

28.06.2016

Հունիսի 28-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ տեղի ունեցավ Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին Աշտարակի, Ապարանի եւ Թալինի զինվորական կոմիսարները եւ զորակոչային հանձնաժողովի մյուս անդամները:
Քննարկվեցին 2016 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր: Մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Գաբրիել Գյոզալյանին զեկուցվեց, որ զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, ըստ սահմանված ժամանակացույցի: Զինկոմիսարները հավաստիացրին, որ իրենց առջև դրված խնդիրները կկատարվեն` համապատասխան նախատեսված պլանների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58