Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեխաների ամառային հանգիստը`մանկական ճամբարում

13.06.2016

ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրով այս տարի Արագածոտնի մարզի երեխաները կհանգստանան Ծաղկաձորի Աղբյուր մանկական ճամբարում: Ծրագիրը նախատեսված է սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված եւ հաշմանդամ ազտամարտիկների ու զինծառայողների ընտանիքների երեխաների համար:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հստակեցվել են համապատասխան կարգավիճակ ունեցող երեխաների ցուցակները: Ընդհանուր առմամբ, ճամբար կմեկնի 7-13 տարեկան 350 երեխա : Նրանք կհանգտանան 3 հերթափոխով` հունիսի 20-ից մինչեւ օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում:
Երեխաներին ճամբար տեղափոխելու եւ այնտեղի վերադարձի գործընթացը կազմակերպվում է մարզպետարանի կողմից` համապատասխան մասնագետների ուղեկցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58