Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 23.04.2014

Սիրելի հայրենակիցնե՛ր, ապրիլի 24-ը հիշատակի օր է համայն հայության համար: Հայրենիքում եւ սփյուռքում սերունդները գլուխ են խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեր բյուրավոր նահատակների հիշատակի առջեւ: 1915թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործվեց մարդկության դեմ ուղղված մեծագույն ոճիրներից մեկը: Ոճիր, որն, ըստ էության, քաղաքակիրթ աշխարհի կողմից ոչ միայն ժամանակին չկանխվեց, այլեւ չճանաչվեց ու չդատապարտվեց՝ այդպիսով հիմք դառնալով հետագայում նոր ցեղասպանությունների կրկնության...

Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ 17.04.2014

Ապրիլի 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել մարզերի խնդիրներին նվիրված խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեծ ակնկալիք ունի մարզպետներից՝ կառավարության տարբեր ծրագրեր հաջողությամբ իրականացնելու գործում:«Մարզերը մեզ համար ունեն մեծ կարևորություն և այստեղ միասին ունենք մեծ աշխատանք իրականացնելու: Որպես վարչապետ լինելու եմ ձեր կողքին, յուրաքանչյուր հարց գտնվելու է իմ ուշադրության կենտրոնում: Պետք է կայացնենք ոչ ստանդարտ որոշումներ, գնահատենք լավը, իսկ վատը քննադատենք»,- դիմելով մարզպետներին՝ ասել է Հովիկ Աբրահամյանը...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորել է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին 16.04.2014

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որտեղ, մասնավորապես ասվում է. ,, Մեծարգո պարոն վարչապետ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ...

Որոշվեց Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլի հաղթողը 15.04.2014

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում, Պերճ Պռոշյանի անվան դպրոցի մարզադաշտում կայացավ ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային եզրափակիչ փուլը: Մասնակիցները Աշտարակի, Ապարանի, Արագածի եւ Թալինի տարածաշրջանները ներկայացնող թիմերն էին, որոնց կազմում էին 1-6-րդ դասարանների աշակերտները: Մինչ մարզայինը, նախապես կայացել էին ներդպրոցական եւ տարածքային փուլերը, որտեղ հաղթանակ տարած դպրոցների թիմերն էլ մասնակցեցին եզրափակիչ փուլին: Դրանք էին Աշտարակից՝ Պերճ Պռոշյանի անվան, Թալինից՝ Թաթուլի, Ապարանից՝ Ծաղկաշենի եւ Արագածից՝ Մելիքգյուղի դպրոցները...

Ապրիլի 19-ը Արագածոտնի մարզում համընդանուր շաբաթօրյակի օր է 14.04.2014

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ ապրիլի 19-ին մարզում հայտարարված է համընդանուր շաբաթօրյակ: Համայնքապետարանների, կրթական եւ առողջապահական հիմնարկների, պետական, հասարակական այլ կառույցների աշխատակիցները, համայնքների բնակիչները կմասնակցեն տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքներին: Կմաքրվեն, կբարեկարգվեն Հայրենական եւ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանները, հուշահամալիրները ու դրանց շրջակայքը, կկատարվի ծառատունկ, կկատարվեն նախապատրաստական աշխատանքներ

Կայացավ ,,Փոքր Մհեր,,-ի ռազմաուսումնական հավաքը

Կայացավ ,,Փոքր Մհեր,,-ի ռազմաուսումնական հավաքը 10.04.2014

,,Փոքր Մհեր,, կրթահամալիրը Արագածոտնի մարզկենտրոնում կազմակերպեց ռազմաուսաումնական հավաք: Այն անցկացվեց Աշտարակի Պերճ Պռոշյանի դպրոցում: Մասնակցում էին Աշտարակի թիվ 1,2, 3, 4, Օշականի, Ագարակի, Թաթուլի, Շենավանի, Ոսկեվազի, Արտենիի, Արագածավանի, Ն, Սասնաշենի, Ապարանի թիվ 2 եւ Ծաղկաշենի դպրոցները: Թիմերը բաղկացած էին 12-ական աշակերտից: ,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի թիմը ներկայացավ ռազմաուսաումնական ցուցադրությամբ, իսկ մարզի դպրոցների թիմերը ՆԶՊ առարկայի շրջանակում իրենց ուժերը չափեցին 9 մարզաձեւերից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11