Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարգիս Սահակյանը հանդիպեց Ջամշլու, Լեռնապար, Ծիլքար, Գեղարոտ համայնքների բնակիչների հետ

Սարգիս Սահակյանը հանդիպեց Ջամշլու, Լեռնապար, Ծիլքար, Գեղարոտ համայնքների բնակիչների հետ 24.09.2015

Սեպտեմբերի 24-ին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Ջամշլու, Լեռնապար, Ծիլքար, Գեղարոտ համայնքներ եւ հանդիպում ունեցավ բնակիչների հետ: Արագածի տարածաշրջանի այս համայնքները, որոնք բարձր լեռնայինի կարգավիճակ ունեն, ընդհանուր առմամբ, միանման խնդիրներ բարձրացրին: Դրանք վերաբերում էին խմելաջրի մատակարարմանը, համայնքային ճանապարհների վերանորոգմանը, գազիֆիկացմանը եւ համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցրերի...

Մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Ապարանի տարածաշրջանի համայնքներ

Մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Ապարանի տարածաշրջանի համայնքներ 23.09.2015

Շարունակվում են մարզպետ Սարգիս Սահակյանի հանդիպումները համայնքների բնակիչների հետ: Հերթական այցը կայացավ սեպտեմբերի 23-ին, Ապարանի տարածաշրջանի համայքներում: Առաջին կանգառը Երնջատափում էր: Հանդիպումը կազմակերպվել էր համայնքային կենտրոնի դահլիճում : Մինչ հիմնախնդիրներին անցնելը, բնակիչներից մեկը գյուղացիների անունից շնորհակալություն հայտնեց մարզպետին իրենց այցելելու, հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու եւ լուծում տալու համար...

Մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Ալֆորվիլի պատվիրակությանը

Մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Ալֆորվիլի պատվիրակությանը 22.09.2015

Սեպտեմբերի 21-ին Արագածոնի մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունեց Ֆրանսիայի Ալֆորվիր քաղաքի պատվիրակությանը, որը ղեկավարում էր Ֆրանսիայի Հանրապետության 11-14 գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ Ռենե Ռուքեն: Հանդիպման ժամանակ բարձր գնահատվեց Արագածոտնի մարզի Օշական համայնքի եւ Ֆրանսիայի Ալֆորվիլ համայնքների միջեւ իրականացվող փոխգործակցության ծրագիրը...

Նիգավան համայնքում բացվեց Սուրբ Ստեփանոս եկեղեցին 22.09.2015

Արագածոտնի մարզի Նիգավան համայնքում բացվեց Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Այն հիմնադրվել է 1850 ական թվականներին: Տարիների հետ, սակայն, քանդվել էր եւ վերանորոգման խիստ կարիք ուներ: Նիգավանցիների սիրելի սրբատեղին վերստին վերադարձվեց նրանց` շնորհիվ ծնունդով նիգավանցիներ Վարուժան եւ Վահրամ Ադամյանի բարերարության: Բացման հանդիսավոր արարողությունըը կայացավ սեպտեմբերի 20-ին, որին մասնակցում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Շնորհավորելով բոլոր նիգավանցիներին, մարզպետը շնորհակալություն հայտնեց բարերարներին, իրենց աստվածահաճո ձեռնարկի համար: Նա նշեց.որ եկեղեցու առկայությունը վկայում է, որ հայ համայնքը տեր է իր հոգեւոր արժեքներին եւ նախնիներից փոխանցված լավագույն ավանդույթների արժանի ժառանգորդն է:

Հանդիպում զինվորների հետ 22.09.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ պարբերաբար իրականացվում են հանդիպումներ Հայոց բանակում Արագածոտնի մարզի զինծառայողների հետ: Դա նպաստում է ամրապնդել բանակ-ընտանիք կապը եւ հաճախակի դարձնել ծնողների տեսկացությունն իրենց զավակներին : Հերթական միջոցառումը կայանալու է սեպտեմբերի 26-ին, մարզպետարանի դահլիճում: Մարզպետի եւ բանակային 3-րդ կորպուսի հրամանատարության կազմի հետ պայմանավորվածության համաձայն, այդ տարածքներում ծառայող մարզի զինվորները կհանդիպեն իրենց ծնորղների, հարազատների հետ: Կազմակեպված միջոցառումից հետո նրանց համար նախատեսվում է կարճատեւ արձակուրդ:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ 20.09.2015

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայոց պատմության կարեւորագույն իրադարձության` Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ապագայի հանդեպ մեծագույն հավատով, սեփական ճակատագիրը տնօրինելու վճռականությամբ միասնաբար քվեարկեց անկախ պետություն ստեղծելու օգտին: 24 տարի առաջ կատարված գիտակցված ընտրությամբ ընդունեցինք սերունդների համար խիստ պատասխանատու որոշում` աշխարհին ապացուցելով ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու մեր ժողովրդի իրավունքը, դարերից եկող մեր երազանքներն իրականություն դարձնելու հաստատակամությունը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14