Նորություններ

Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզում ծանոթացել է մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին 07.11.2017
Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է մարզի գյուղատնտեսական մի քանի ընկերություններում՝ ծանոթացել տարբեր ներդրումային ծրագրերի ընթացքին: Վարչապետը նախ այցելել է Ոսկեվազ համայնքի ջերմոցային տնտեսություն, որտեղ արտադրվում է վարունգ և լոլիկ: Տնտեսությունն ունի 1 հեկտար տարածք, այժմ ընթացքի մեջ է այն ևս 1,2 հեկտարով ընդլայնելու ներդրումային ծրագիրը, որի նպատակով նախատեսվում է ներդնել 800 հազար դոլարին համարժեք դրամ: Տնտեսության սեփականատերը նշել է, որ արտադրանքն այժմ իրացվում է միայն տեղական շուկայում, իսկ տնտեսության ընդլայնման պարագայում նախատեսվում է կազմակերպել նաև արտահանում.....
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հոկտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 06.11.2017
Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ. հոկտեմբեր ամսին գրանցվել է 64 ծնունդ: (Սեպտեմբերին այդ թիվը 77 էր): Նրանցից 26-ը աղջիկ է, 38-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 19 ծնունդ՝ 8 աղջիկ, 11 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 25 ծնունդ, 11 աղջիկ, 14 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 16 ծնունդ, 4 աղջիկ, 12 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 4 ծնունդ, 3 աղջիկ, 1 տղա:

Համապետական ծառատունկը՝ Բյուրականում 05.11.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նոյեմբերի 4-ին Հայաստանի գրեթե բոլոր մարզերում կազմակերպվեց համապետական ծառատունկ: Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի հետ մասնակցեց «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքի ծառատունկին։ Այս տարածքում ծառատունկին մասնակցեցին նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ և այլք։ Մոտ 1,5 հեկտար տարածքում տնկվեց ավելի քան 1800 տնկանյութ (կաղնի, հացենի, կեչի)....
Աշխատանքային խորհրդակցություն 01.11.2017
Նոյեմբերի 1-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցությունից հետո ստացված հանձնարարականների կատարման ընթացքը: Դրանք ստացվել էին կառավարությունից, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից, պետական այլ գերատեսչություններից: Ըստ հաղորդված տեղեկատվաության, հանձնարարականների կատարումն ընթանում է սահմանված ժամկետներում......

Գեղադիր համայնքը նորակառույց եկեղեցի ունեցավ 31.10.2017
Ավանդապահ եւ ավանդապաշտ հայ մարդը բոլոր ժամանակներում հավատարիմ է եղել իր հավատքին եւ, ի հեճուկս պատմության վայրիվերումների, շարունակել է եկեղեցաշինության աստվածահաճո գործը: Կառուցել է, արարել եւ սերնդե - սերունդ փոխանցել դարերի խորքից եկող հոգեւոր հարուստ ու անկրկնելի ժառանգությունը: Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքում հոգեւոր զարթոնքի իրական տոնախմբություն էր: Գեղադիրցիների, բոլոր հավատավորների առջեւ իր դռները բացեց Սրբ. Գրիգոր Լուսավորիչ անունը կրող նորակառույց եկեղեցին

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը 28.10.2017
Հոկտեմբերի 27-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրեց նիստի օրակարգը, համաձայն որի, առաջին հարցը վերաբերում էր համայնքների բյուջեների կատարման եւ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերի ներկայացմանը: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Ավետիսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 801816,5 դրամ կամ՝ 63,5 %: Նա ներկայացրեց ըստ տարածաշրջանների մինչեւ 50% հավաքագրում ապահոված համայնքները....


